Տեսանյութ.Բագրատ Սրբազանը ներկայացրեց այն կետերը, որոնցով պետք է առաջնորդվի անցումային կառավարությունը          Տեսանյութ.Աստծուն խնդրանքը պիտի լինի, որ մեր հոգու աչքերը բացվեն և մեզանից հեռու փախչեն հուսահատությունը, ատելությունը, սուտը, որ տեսնենք մեր իրական նկարագիրը       Տեսանյութ.Տարիքային փոփոխություններ՝ բնավորություն, թե ախտաբանություն    

24 դեկ 2021 11:03

Գժանոց.Սա ի՞նչ աբսուրդ որոշում է. Յանի հիմա ՊՇՌ թեստը աշխատողը իրականացնելու է ուրիշի հաշվի՞ն

Սահմանադրագետ Գոռ Հովհաննիսյանը, որ այժմ աշխատում է Դրեզդենի խոշոր փաստաբանական ընկերություններից մեկում, դասավանդում Հագենի համալսարանում, ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է ՍԴ երեկվա որոշմանը:


Նա, մասնավորապես, գրել է. «Յանի որ «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին» նախադասության միջից «իր հաշվին»-ը ջնջես, կնշանակի, թե ՊՇՌ հետազոտությունն աշխատողն իրականացնում է «ուրիշի հաշվի՞ն»։ Սա ի՞նչ աբսուրդ որոշում է։



ՍԴ որոշումն ամենևին չի նշանակում, թե մեկ ուրիշը (պետությունը) պիտի վճարի հետազոտության համար։ Ավելին, ՍԴ-ն պետությանը չի էլ պարտավորեցրել նորից կարգավորել այդ հարցը։ Ոչ ԱԺ-ն, ոչ առողջապահության նախարարը պարտավոր չեն հիմա որևէ բան ավելացնել կամ պակասեցնել իրենց որոշումներում։ Ամեն ինչ կարող է հենց էսպես էլ մնալ՝ «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողը»։ Դե ասեք, թե ով պիտի վճարի աշխատողի հետազոտության համար։


ՊՇՌ հետազոտություն իրականացնելու պարտականությունը շարունակում է մնալ։ Որ հիմա աշխատողը գնա ՊՇՌ հետազոտության, հետազոտությունն անողը պահանջելու է իր մատուցած ծառայության գինը։ Ո՞վ պիտի վճարի, եթե ոչ էլի աշխատողը։ Գժանոց»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր