Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

24 դեկ 2021 12:34

ՌԴ-ում քահանան 21 տարվա ազատազրկման է դատապարտվել 11 երեխայի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար

Օրենբուրգի շրջանի Սարակտաշի շրջանային դատարանը քահանա Նիկոլայ Ստրեմսկիին մեղավոր է ճանաչել 11 երեխայի նկատմամբ սեռական բռնություն գործադրելու համար և դատապարտել 21 տարվա ազատազրկման, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են դատարանից։


2019 թվականի սեպտեմբերին Ստրեմսկին ձերբակալվել է անչափահասի բռնաբարության, անչափահասների նկատմամբ սեռական բռնության և դաստիարակման պարտականությունները չկատարելու կասկածանքով։ Օրենբուրգի թեմը հետաքննության ընթացքում հոգևոր ծառայություն արգելք է դրել Ստրեմսկու նկատմամբ։  Գործով տուժող է ճանաչվել 11 երեխա։ Դատական լսումներն ընթացել են փակ դռների հետևում: Դատավճիռը հրապարակվել է ուրբաթ։


«Սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններ կատարելու համար Ստրեմսկին դատապարտվել է 21 տարվա ազատազրկման»,- գործակալությանը հայտնել են Սարակտաշի շրջանային դատարանից։


Ըստ դատարանի՝ քահանան 20 տարով զրկվել է նաև երեխաների հետ աշխատանքին առնչվող գործունեությամբ զբաղվելու իրավունքից, ինչպես նաև «Ծնողական փառքի շքանշան» պետական պարգևից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր