ՆԱՏՕ-ն ողջ կոալիցիայով պատերազմի է պատրաստվում. Ռուսաստանը կարող է հակամարտություն հրահրել հարևան երկրներում          Արտակարգ դեպք՝ Երևանում. 16-ամյա տղան Կիևյան կամրջից ցած է նետվել, բայց ողջ է մնացել       Ռեստորանում ընթրելիս տղամարդը պայուսակից հանել է ատրճանակը, պատահական կրակոց է արձակվել․ կա զոհ    

24 դեկ 2021 12:50

Պատգամավորները եւ Աժ աշխատակազմը պարգեւատրվեցին, բայց սահմանը պահող պայմանագրային զինծառայողների աշխատավարձի համար փող չկա

Պայմանագրային հիմունքներով ծառայող, Ադրբեջանի հետ սահմանը պահող Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչ զինծառայողներին նախատեսված 190 հազար դրամի փոխարեն նրանց փոխանցել են 100 հազար դրամ, ասելով, որ մնացածը կփոխանցեն 2022թ․ հունվարի 7-ին։ Նման գրառում է արել լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքի իր էջում։

«Պայմանագրային հիմունքներով ծառայող, Ադրբեջանի հետ սահմանը պահող Նոյեմբերյանի տարածաշրջանի բնակիչ զինծառայողները հայտնեցին, որ մի քանի օր առաջ փոխանցել են դեկտեմբեր ամսվա իրենց աշխատավարձի գումարները։

Նախատեսված 190 հազար դրամի փոխարեն նրանց փոխանցել են 100 հազար դրամ, ասելով, որ մնացածը կփոխանցեն 2022թ․ հունվարի 7-ին։ Պայմանագրային զինծառայողները չգիտեն, թե եղած գումարով իրենց ընտանիքներն ինչպե՞ս են ամանորը դիմավորելու, բանկերից վարկ են վերցնելո՞ւ, թե՞ ծանոթներից պարտք են անելու։

Զորամասի ֆինանսիստը պայմանագրայիններին հայտնել է ռոճիկը թերի փոխանցելու պատճառը՝ պետական բյուջեում փող չկա։ Նոյեմբերյանցի սահմանապահ պայմանագրայիններն այդ կապակցությամբ հարցրել են Ճամբարակի սահմանը պահող պայմանագրայիններին, ովքեր հայտնել են, որ իրենց աշխատավարձի գումարը եւս թերի է փոխանցվել։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որոշմամբ պատգամավորները եւ Աժ աշխատակազմը պետական բյուջեից պարգեւատրվել են, իսկ ձմռան ցրտին սահման պահող, իրենց կյանքը վտանգող պայմանագրային զինծառայողների աշխատավարձի համար պետբյուջեում փող չկա»,-գրել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր