Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

25 դեկ 2021 10:44

Եթե 2016-ից Արցախը «տված էր», ինչո՞ւ էր իրավիճակը սրում.գլխավոր շտաբի պետին Օնիկին , Ջալալին, Տոնոյանին, Դավթյանին էլ ինքն էր նշանակել ․․․ Հիմա ումի՞ց է բողոքում

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ամփոփել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ասուլիսը։

Պատգամավորը Փաշինյանի հայտարարություններից հասկացել է հետևյալը.

«1․ Թուրքիայի հետ դեպի պայծառ ապագա
2․ Ալիևը եղել է, կա ու կլինի կիրթ ու կառուցողական
3․ Ղարաբաղից ձեռք քաշեք։ Արցախի հարցը վաղուց լուծված էր, ոչինչ անել հնարավոր չէր։ Ձեռք քաշելուց բացի մոռացեք Շուշիի ու Հադրութի մասին, համ էլ ինչի՞ց ենթադրեցիք, որ նախկինում Արցախում ապրող ադրբեջանցիներն իրավունք չունեն Արցախ վերադառնալ։
4․ Ինքը մեղք չունի, գլխավոր շտաբը զեկուցել էր, որ չի նահանջելու։
5․ Հայաստանում կոռուպցիա չկա, արդար է, որ այն ընկերությունը, որը ղեկավարում է Ալեն Սիմոնյանի եղբայրը խոշոր տենդերներ է շահում»։

Խաչատրյանն ընդգծել է՝ Փաշինյանն ուղղակի մոռանում է, որ բանակցությունները սկսել է «իր կետից», այլ ոչ թե շարունակել է 2016-ի աղետից, որ «բոցաշունչ ելույթներ էր ունենում «Արցախը Հայաստան է և վերջ» լոզունգի տակ, որ Հադրութ-Ջրական ճանապարհ էր սկսում կառուցել»։

«Եթե 16-ից թվից Արցախը «տված էր», ինչու՞ էր իրավիճակը սրում։ Ուզու՞մ էր արագ ամեն ինչ հանգուցալուծվի, որ թուրքերի ու ադրբեջանցիների հետ «խաղաղության դարաշրջան թևակոխեր»։ Թող մինչև պատերազմը խաղաղությունից խոսեր, ոչ թե պարտությունից հետո։ Փորձում էր Շահեն Մեղրյանից, Պետոյից, Լեոնիդ Ազգալդյանից, Մոնթեից ավելի մարտական ու հայրենասեր երևալ։

Գլխավոր շտաբի մասին էլ մի բան ասեմ․ գլխավոր շտաբի պետին հորս տանից չէի բերել, ինքն էր նշանակել։ Օնիկին էլ, Ջալալին էլ, Դավիթ Տոնոյանին էլ, Արտակ Դավթյանին էլ․․․ Հիմա ումի՞ց է բողոքում», - նշել է Խաչատրյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր