Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.          Հայտնի թուրք սեյսմոլոգը նախազգուշացրել է՝ Թուրքիայում ուժգին երկրաշարժ, ցունամի կլինի       «Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ    

25 դեկ 2021 13:51

Ուկրաինայում մեկնարկել է «Բայրաքթար»-ների արտադրությունը, դրանք կդառնան «համեղ թիրախներ» ռուսական «Պանցիր» հակաօդային պաշտպանության համակարգերի համար

Թուրքական «Bayraktar» TB2 անօդաչու թռչող սարքերը սկսել են արտադրվել Ուկրաինայում. հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։


«Մենք ընդլայնում ենք մեր համագործակցությունը Թուրքիայի հետ։ Ամեն ինչ սկսվեց «Բայրաքթար»-ների մատակարարումից, իսկ այժմ դրանց արտադրությունն արդեն սկսվել է Ուկրաինայում»,- Focus-ին տված հարցազրույցում ասել է Երմակը։


Նա պարզաբանել է, որ այդ անօդաչու սարքերի շարժիչներն արդեն արտադրվել էին երկրում։


Ավելի վաղ Baykar-ի գործադիր տնօրեն Հալուք Բայրաքթարը հայտարարել էր, որ ռուսական ռադիոէլեկտրոնային պատերազմի համակարգերը չեն կարող դիմակայել թուրքական անօդաչու սարքերին։ Նրա հայտարարությունը հնչել էր սոցիալական ցանցերում շրջանառվող լուսանկարների ֆոնին, որոնցում ռուս զինվորականները ցուցադրում են «Բայրաքթարի» բեկորներ` խոցված 2019 թվականին Լիբիայում։


Ռուսաստանի օդատիեզերական ուժերի զենիթահրթիռային զորքերի պետի տեղակալ Յուրի Մուրավկինը նշել է, որ թուրքական այս անօդաչու թռչող սարքերը կդառնան «համեղ թիրախներ» ռուսական «Պանցիր» հակաօդային պաշտպանության համակարգերի համար։


Ռուսաստանի անօդաչու ավիացիայի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսանդր Նովիկովը հայտնել է, որ ռուսական «Օրիոն» հետախուզական և հարվածային անօդաչու սարքերը կկարողանան պայքարել թուրքական «Բայրաքթար»-ի դեմ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր