Մայիսի 14-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Կարում են կոռուպցիայի ինչ-որ շերտ, որպեսզի հետո դա օգտագործեն կուսակցության դեմ       Երևանում հաստաբուն ծառն արմատից պոկվել ու ընկել է մեքենաների վրա    

25 դեկ 2021 16:02

Ինչու է վտանգավոր անվճար Wi-Fi-ից օգտվելը

Փորձագետները բացատրել են, թե ինչու է հյուրանոցներում վտանգավոր օգտվել անվճար ինտերնետից։ Այս մասին «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայկոչելով The Sun-ին։


Մեծ ռիսկի են դիմում այն օգտատերրեը, որոնք նախընտրում են օգտվել անվճար Wi-Fi համակարգից, որովհետև հանրային ցանցերը հեշտությամբ վտանգի են ենթարկվում հաքերների կողմից:


«Ամենաանվտանգը մուտք գործելն է գաղտնաբառով, որովհետև հաքերները, որոնք գտնվում են նույն ցանցում, ինչպես և դուք, կարող են հեշտությամբ կոտրել ձեր հաշիվները և մուտք գործել այնտեղ հեռակա կարգով»,- նշել է փորձագետը։


Բայց կա նաև այլ ընտրություն։ «Դուք կարող եք մուտք գործել ցանց՝ առանց հաքերներին զոհ դառնալու վտանգի: Դա անելու լավագույն միջոցը VPN-ի օգտագործումն է՝ Wi-Fi-ով անցնող ձեր բոլոր տվյալների գաղտնիությունը ապահովելու համար»,- խորհուրդ են տալիս փորձագետները:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր