«Փաշինյանը կխեղդի ղարաբաղցի անջատողական տականքներին». Ադրբեջանցիները շարունակում են աջակցել Նիկոլ Փաշինյանին
![](https://www.7or.am/images/news/big/2021/12/1640585114_3.jpg)
Ինչպես գիտեք, Փաշինյանը ելույթ է ունեցել դեկտեմբերի 24-ի ասուլիսում, որտեղ պատասխանել է նախապես ընտրված հարցերին, և եթե հակիրճ ներկայացնեք ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ իր արտահայտած մտքերից մեկը, Փաշինյանն ասաց, որ «2016 թվականից սկսած ԼՂ կարգավիճակի թեման անցել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի քննարկման ոլորտ, իսկ Անվտանգության խորհուրդն Արցախը ճանաչել է որպես Ադրբեջանի մաս դեռևս 1993 թվականին»: Նիկոլ Փաշինյանի խոսքի էությունն այն էր, որ նա, վկայակոչելով ՄԱԿ-ի բանաձեւը, փաստացի «Լեռնային Ղարաբաղը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս»։
Այս խոսքերը հակազդեցություն են առաջացրել հենց Արցախում։
Նիկոլի խոսերը գրեթե անմիջապես թարգմանվել են ադրբեջաներեն եւ ռուսերեն, ինչը դարձել է ադրբեջանական համացանցում բուռն քննարկումների առիթ, այդ թվում՝ ադրբեջանական ամենահայտնի Telegram ալիքներից մեկում՝ «Девичья Башня»-ում։
Ադրբեջանցիները աջակցություն են հայտնել Փաշինյանին՝ ակնկալելով, որ նա «կխեղդի ղարաբաղցի անջատողական տականքներին»։
![](https://zham.am/disc/26-12-21/4aede43f2938ced53046aa6626270525.jpg)
![](https://zham.am/disc/26-12-21/22fc710c74d13d774225dc21287bd76e.jpg)