Պայմանագրային զինծառայողներն ահազանգում են՝ հավելավճարները չեն ստացել.Ոստիկանները, պատգամավորները մեզանից լավ են աշխատում, 3000 մ բարձրության վրա ծառայություն չեն իրականացնում
![](https://shabat.am/img/artpic/e8f9490fb55d106e1b4ezinvor-sahman.jpg)
Հավանաբար պարեկները, ոստիկանները, պատգամավորները, պետական համակարգի աշխատողները մեզանից լավ են աշխատում, իրենք 3000 մետր բարձրության վրա ծառայություն չեն իրականացնում, էս քամու ձայնը, որ լսում եք, այդ պայմաններում չեն աշխատում, դրա համար էլ ավելի գնահատված են»,- նշեց պայմանագրային զինծառայողներից մեկը: Նրա խոսքով, 2-րդ, 3-րդ, 4-րդ բանակային կորպուսներում նույն վիճակն է: «Կարող եք հանգիստ զանգել տարբեր զորամասեր՝ Նոյեմբերյանի, Ճամբարակի, կհամոզվեք, որ ճիշտ ենք ասում: Բոլորն էլ նույն իրավիճակում են հայտնվել, հնարավոր է, որ որոշ տեղերում հրաժարվեն, վախենան բարձրաձայնել, բայց փաստը մնում է այն, որ նման իրավիճակում ենք հայտնվել: Միշտ էլ աշխատավարձն ու հավելավճարը մաս-մաս ենք ստացել, բայց տարի ենք փակում, ի վերջո մենք էլ ենք ուզում մեր ընտանիքների համար մինիմալ ծախսեր անել, որ գոնե ամանոր անցկացնեն՝ տեղից այնպես չէ, որ բարձր աշխատավարձ ենք ստանում: Մեր պաշտոնյաները չէի՞ն դժգոհի, ուրախ կլինեի՞ն, ըմբռնումով կմոտենայի՞ն, եթե մեր փոխարեն լինեին: Բոլորս էլ հստակ գիտենք այդ հարցի պատասխանը»,- նշեց մեկ այլ զինծառայող։
Հետաքրքրվեցինք, թե այս հարցով դիմե՞լ են իրենց վերադասին, նշեցին, որ դիմել են, բայց վերադասն էլ իրենց նման՝ ոչինչ չի կարող անել: Նշենք, որ Auroranews-ը թեմայի վերաբերյալ պարզաբանում է փորձում ստանալ պաշտպանության նախարարությունից: Մեզ ահազանգած զինծառայողների անունները հասկանալի պատճառներով չենք հրապարակում։