Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

27 դեկ 2021 11:40

ԱՄՆ-ի հայ համայնքի հիմքը փլուզման եզրին է․Հայ-թուրքական գործընթացը կկոտրի ԱՄՆ-ում հայկական սփյուռքի փաստարկները

Հայ-թուրքական գործընթացը կկոտրի ԱՄՆ-ում հայկական սփյուռքի փաստարկները։ Նման հայտարարություն է արել Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Կալընը Չիկագոյում թուրք քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ։ տեղեկությունը հայտնում է Anadolu-ն։
Կալընը հայտարարել է, որ ԱՄՆ-ում հայկական լոբբին «հակաթուրքական տրամադրությունները իր ինքնության մի մասն է դարձրել»։
«Կովկասում այժմ բոլորովին այլ գործընթաց է իրականացվում, և այն հիմքը, որի վրա այդ սփյուռքը կառուցել է իր բոլոր փաստարկները, փլուզման եզրին է։ Այլ կերպ ասած՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հակամարտությունը կամ հայ-թուրքական հակամարտությունը Կովկասում մոտենում է ավարտին։ Ղարաբաղի ազատագրմամբ և Ադրբեջանի կազմում այդ տարածաշրջանի վերաինտեգրմամբ պատմության նոր էջ է բացվել»,-նշել է Կալընը։


Նրա խոսքով` այդ առումով այլևս ոչ ոք ուրիշ ակնկալիքներ չունի, Անկարան ու Երևանը փոխադարձ քայլեր են ձեռնարկում հարաբերությունների կարգավորման համար: Միևնույն ժամանակ, Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ կարգավորումից Հայաստանն ավելի մեծ օգուտ կստանա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր