Անբուժելի քաղցկեղի դեմ պայքարի միջոց է առաջարկվել,ովքեր ունեն կրծքագեղձի եռակի բացասական քաղցկեղի ամենավատ ձևը          Այո, Փաշինյանը «վախ է ծախում», բայց մենք նրա այդ «ապրանքի» գնորդը չենք.«Փաստ»       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

27 դեկ 2021 12:17

Տեսանյութ.Ոչ թե 40-45, տասնապատիկ ավելի մեծ տարածքների նկատմամբ ենք կորցրել վերահսկողությունը.մեծ թվով զինծառայողների գերեվարման փաստը պայմանավորում է նաև նրա հայտարարությամբ

«Անվտանգության ոլորտում այս տարին Հայաստանի Հանրապետության համար ես գնահատում եմ կատարյալ ձախողում, քանի որ ոչ մի հարց այս տարվա ընթացքում չի բարելավվել»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տարեվերջյան ընթացող ասուլիսում։


Խոսելով Հայաստանի տարածքային կորուստների մասին, ՀՀ երկրորդ նախագահն ասաց, իշխանություններն ընդունում են, որ 40 քկմ տարածք գտնվումէ հակառակորդի վերահսկողության ներքո։


«Իրականում մենք չենք վերահսկում շատ ավելի մեծ տարածքների։ Դրա մասին չէր խոսվում, ես կփորձեմ պարզաբանել»,-ասաց նա։


Ռոբերտ Քոչարյանը մանրամասնեց, GPS-ով սահմանագծումը, ըստ էության,  բերեց այն բանին, որ ադրբեջանական զորքերը դիրքավորվել են ենթադրյալ իրենց սահմանի բերանով, ինչի հետևանքով հայկական ուժերը ստիպված են եղել հետ քաշվել 500 մետր, իսկ որոշ տեղերում նույնիսկ 1 -1.5 կմ ու ավելի շատ։


«Սա կատարվել է ոչ միայն Վարդենիս, Արաքս հատվածներում, այլև Նախիջևանի հատվածում դեռ մինչև պատերազմը։ Դուք հիշում եք, որ բավականին մեծ տարածք ադրբեջանական զորքերն առաջ էին եկել։ Բավականին մեծ հատվածներ՝ իրենց դիրքերից մինչև մեր դիրքեր մեր կողմից են վերահսկվում։ Եվ ըստ էության, մենք կորցրել ենք մեր վերահսկողությունը ոչ միայն այդ 40-45 քկմ-ի նկատմամբ, այլ տասնապատակ ավելի մեծ տարածքների նկատմամբ։ Սա փաստ է»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։


Նա հիշեցրեց, որ անցնող տարում կորցրել ենք կարևորագույն ճանապարհների օգտագործման հնարավորություն։


«Շատ է խոսվել այդ մասին, չեմ մանրմասնի»,-նշեց նա։


Լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ երկրորդ նախագահն անդրադառնալու է արտաքին քաղաքականության, Արցախի խնդրին, ներքաղաքական իրավիճակի, անվտանգության խնդիրների մասին։
«Փաստ է, որ տարվա ընթացքում ոչինչ չի արվել բանակի մարտունակությունը բարձրացնելու համար»,- ասաց  Ռոբերտ Քոչարյանը ։


Նա նշեց, որ այս տարվա ընթացքում Հայաստանն ունեցել է մի քանի տասնյակ զոհ։


«Ավելի ճիշտ 36, տարբեր աղբյուրներով կարող է տատանվել այս թիվը, մոտ 32 վիրավոր, 30 նոր ռազմագերիներ։ երկու-երեք դիրքերի համար մարտական գործողությունների ժամանակ ունենալ 30-ից ավելի գերի խոսում է  բանակում առկա լրջագույն պրոբլեմների մասին։ Այդպես ուղղակի չի լինում»,-մանրամասնեց Ռոբերտ Քոչարյանը։


Նրա խոսքով, դրա հիմնական բացատրությունը կարող է լինել հետևյալ, որ մեր զինվորները եղել են երկրի առաջին դեմքի հայտարարության տպավորության տակ։


«Հիշեցնեմ, նա հայտարարել էր՝ հո մի սարի համար մենք չե՞նք պատերազմելու։ Քո երկիրը սարերից է բաղկացած։ Սա նույն է, որ արաբները ասեն, էս անապատի համար հո մենք չե՞նք պատերազմելու։ Սա ինչ-որ տեղ հրավեր է, «էստի համեցեք» է ադրբեջանցիների համար, քանի որ դու ասում ես՝ չբնակեցված սարերի համար մենք պատրաստ չենք պատերազմել։ Եթե երկրի առաջին դեմքն այդպես է մտածում, ինչո՞ւ ենք մենք մտածում, որ մեր երկրի զինված ուժերի մայորը կամ պայմանագրային զինծառայողը պետք է մտածի այլ կերպ։ Սա ուղղակի բանակի մարտունակությունը գցելու լավագույն միջոցներից մեկն է»,-ընդգծեց Ռոբերտ Քոչարյանը։


Նախկին նախագահն ընդգծեց, ընթացիկ տարվա ընթացքում ոչինչ չի արվել բանակի կորցրած սպառազինության վերականգնման ուղղությամբ։


«Ըստ էության, ոչինչ, կամ գրեթե ոչինչ։ Մինչ այսօր չի հրապարկվել զոհվածների ամբողջական թիվը, սա ուղղակի խայտառակություն է։ Մենք պետք է ունենայինք հուշամատյան զոհվածների անուն-ազգանուններով, կարճ կենսագրականներով։ Սա վերաբերմունք կլիներ և զոհվածների, և նրանց ընտանիքների նկատմամբ, սա պետության պարտավորությունն էր, որը չի արվել»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահը։


Նա նկատեց, սա է պատճառը, որ տարբեր մարդիկ տարբեր թվեր են հնչեցնում զոհվածների թվի վերաբերյալ։


«Աննորմալ է, մեկ տարի անց այդ հարցն այսպիսի անորոշ վիճակում թողնելը»,-ասաց նա։


Անդրադառնալով երկրի անվտանգության վերաբերյալ հարցին՝ Ռոբերտ Քոչարյանը վկայակոչեց հարցումների արդյունքները, ասաց՝ բնակչության 70-80 տոկոսը լուրջ մտահոգված է անվտանգության խնդիրներով։


«Չի կարող երկիրը նորմալ զարգանալ, եթե բնակչության 80 տոկոսը մտածում է, որ ապրում է ոչ անվտանգ երկրում։ Սա նորմալ երևույթ չէ, և սրա համար ուղղակի պատասխանատվություն է կրում գործող իշխանությունը։ Այս բոլոր խնդիրներով ու ավելի վատթարացված վիճակով մենք մտնում ենք հաջորդ տարի»,-նման գնահատական տվեց նախկին նախագահը։







Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր