Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

27 դեկ 2021 12:48

Համոզված եմ՝այս իշխանությունն Արցախի հարցում սպասարկում է օտար շահեր, ես տեսնում եմ քայլերի հերթականությունը, որով կարելի է ինչ-որ բան փրկել

Այս իշխանությունների դիրքորոշումը Արցախի խնդրի վերաբերյալ բոլորի համար պարզ է. Հիմա արժի փորձել չեզոքացնել այդ վտանգը և մեկ այլ ճանապարհով գնալ, թե՝ ոչ: Թե պարզապես այսպես հոսանքի մեջ մտնենք ու ասենք, էս մարդիկ սա են ուզում գնանք անենք:


Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե Արցախի վիճակի վերաբերյալ գոնե մոտավոր լուծում ունի թե չէ, եթե մի պահ պատկերացնենք, որ ներկայիս իշխանությունը ինչ-որ հրաշքով այլևս չղեկավարի երկիրը:




«Երկընտրանքը սրա մեջ է. Մի կողմից արդեն պարզ է սրանք ինչ են ուզում և ուր են ուզում մեզ տանել, մյուս կողմից ասում ենք, կան ուրիշ ուժեր, որոնք փորձելու են փոխել այս վտանգավոր ճանապարհը: Հիմա անենք, թե չանե՞նք: Ես եմ, ես չեմ, մեկ ուրիշն է: Դա արդեն կարևոր չէ: Մեր ելակետը դա պետք է լինի: Մենք թույլ ենք տալիս սա անել, թե թույլ չենք տալիս: Այո, ես տեսնում եմ հնարավորություն ակտիվ դիվանագիտական աշխատանքի շնորհիվ ինչ-որ բան այս իրավիճակում փրկելու, տեսնում եմ այդ ճանապարհը: Այս իշխանությունը չի էլ փորձելու դա անել, որովհետև այս մարդիկ իրենց ամբողջ գիտակից կյանքը մտածել են այնպես, ինչ այսօր իրենք անում են: Իրենցից սպասելիքը զրոական է: Հիմա իմ առաջարկը փոխենք, տանք հնարավորություն այն մարդկանց, ովքեր ամբողջ իրենց կյանքով ցույց են տվել, որ այլ կերպ են մտածում: Այո, ես տեսնում եմ այդ ճանապարը: Շատ բարդ է լինելու, առանց կորստի չենք ստանալու այն, ինչ հնարավորություն մենք կորցրել ենք: Բայց այո, որոշ ուղղություններով մենք ի վիճակի ենք ինչ-որ բան շտկել նաև Արցախի կարգավիճակի մասով»,- նշեց Քոչարյանը:


Երկրորդ նախագահը նաև պատմական անդրադարձ կատարեց Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ. «Եթե համամատենք, թե ինչ ենք ստացել 1998թ. բանակցային ժառանգություն և 2008թ. ինչ  ունեինք, ապա կտեսնենք, որ այդ ընթացքում հետևողական աշխատանքի շնորհիվ հասել էինք լուրջ հաջողությունների: Նույնը հիմա, ես հասկանում եմ ինչ է պետք անել: Չեմ կարող հարյուր տոկոսանոց այսպես ասել, որ, այո, սրան հասնելու եմ, բայց ես տեսնում եմ քայլերի հերթականությունը, որով կարելի է ինչ-որ բան փրկել: Այս իշխանությունը չի էլ փորձելու, որովհետև իրենք այդպես են մտածում, սա իրենց համոզմունքն է: Բացի իրենց համոզմունքից եւս ում շահերն են սպասարկում, ես ենթադրում եմ, որ որոշակի շահերի սպասարկման խնդիր անկասկած կա: Ուղղակի համոզված եմ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր