Յուրաքանչյուր փորձ՝ խաթարելու Մայր Աթոռի ինքնիշխանությունը, նսեմացնելու Ամենայն Հայոց Հայրապետի աստվածահաստատ իշխանությունը, բшխվելու է դիմադրության          Տեսանյութ.Նույնիսկ իմ ֆանտազիան չէր հերիքի մտածելու, որ կարող ենք մի օր տեսնել հայաթափված Արցախ       Հստակ է՝ իշխանությունները նպատակ են հետապնդում ամեն գնով պառակտել, տկարացնել Եկեղեցին. Լուսանկարներ    

27 դեկ 2021 18:33

ՆԱՏՕ-ն վտանգավոր սադրանքներ է կազմակերպում ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտակայքում. Զաս

ՆԱՏՕ-ին ուղղված անվտանգության երաշխիքների մասին ՌԴ առաջարկներից հետո լարվածությունն արևելյաեվրոպական ուղղությամբ պետք է նվազի: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին երկուշաբթի հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը:

Գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՊԿ պատասխանատվության գոտու արևմտյան սահմաններին տիրող իրավիճակը «հեռու է կայուն լինելուց»:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խոսքով՝ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքների համալրում է տեղի ունենում, այդ թվում և հարձակողական առաջադրանքներ կատարելու համար նախատեսված զորամիավորումների, ինչպես նաև թշնամական հռետորաբանության ուժեղացում, նոր պատժամիջոցների սահմանում, վտանգավոր սադրանքների կազմակերպում ՀԱՊԿ անդամ երկրների սահմանների մոտակայքում:

«Այդ իրադարձությունները չեն կարող չանհանգստացնել և, իհարկե, դրանք չեն մնում առանց կազմակերպության ուշադրության… Կարծում եմ, որ Հյուսիսատլանտյան դաշինքին արված Ռուսաստանի առաջարկներից հետո ՀԱՊԿ պատասխանատվության գոտու արևելաեվրոպական ուղղությամբ լարվածությունը կնվազի»,- ասել է Զասը:

«Պատերազմ ոչ ոք չի ցանկանում»,- ընդգծել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն երկու փաստաթուղթ է հրապարակել ՆԱՏՕ-ին արվող անվտանգության առաջարկների մասին, որոնցից մեկով նախատեսվում է, որ դաշինքը երաշխիքներ տրամադրի, որ չի ընդլայնվելու արևելյան, այսինքն՝ Ուկրաինայի ուղղությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր