ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին          Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն       Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ    

27 դեկ 2021 13:50

Տեսանյութ.Եթե Արևմուտք-ՌԴ հարաբերությունները ծայրահեղ սրվեն, մեզ կարող են ոտքի տակ գցել

Ռուսաստան-Արևմուտք լարվածությունը բերել է նրան, որ կոմպլեմենտարության հնարավորությունը շեշտակի նեղացել է, կամ ընդհանրապես գոյություն չունի: Այս մասին դեկտեմբերի 27-ին տարեվերջյան իր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


«Իմ նախագահության ժամանակ մենք հռչակել էինք կոմպլեմենտարության քաղաքականություն, բայց այն ժամանակ Ռուսաստան-ՆԱՏՕ հարաբերություններում Ռուսաստանն ավելի շատ ծրագրեր ուներ ՆԱՏՕ-ի հետ, քան մենք: Հատուկ Ռուսաստան-ՆԱՏՕ խորհուրդ կար: Սա նշանակում է, որ մենք պետք է ավելի հասկանալի ձեւով կողմնորոշվենք՝ ինչ ենք ուզում:


Ես մինչև այսօր չհասկացա մեր արտաքին քաղաքականության  տրամաբանությունն ու ուղղությունը:  Մի շատ պարզ օրինակ, ԱՄՆ-ի կողմից կազմակերպվում է այսպես կոչված, ժողովրդավարության համաժողով: Ակնհայտ է, որ սա հակառուսական եւ հակաչինական  ծրագիր է: Մենք այստեղ ի՞նչ ունենք: Ինչ-որ մի 3 րոպեանոց անբովանդակային, անհասկանալի ելույթի համար մենք մտել ենք մի ֆորմատի մեջ, որը քո ռազմավարական դաշնակցի, որը քո երկրի սահմանների անվտանգությունն է ապահովում, մենք այդ երկրի դեմ կազմակերպված միջոցառման ինչի՞ ենք մասնակցում: Ես չունեմ դրա բացատրությունը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր