Ինչ պայքար է ընթանում ՔՊ-ի ներսում. ով ում դեմ է աշխատում. «Ժողովուրդ»          «Ռազբորկա», կրակոցներ Գորիսում. գլխավոր հերոսներից մեկը ՔՊ-ական համայնքապետի ազգականն է․ «Հրապարակ»       ՀԷՑ-ում խառն են, ներքին հարաբերությունները գնալով սրվում են. «Փաստ»    

27 դեկ 2021 15:02

Հայէկոնոմբանկի «Մարտունի» մասնաճյուղի կառավարիչը հափշտակել է բանկում որպես ավանդ դրված 618.000 ԱՄՆ դոլար գումար եւ գտնվում է ազատության մեջ

Հայէկոնոմբանկի «Մարտունի» մասնաճյուղի կառավարիչը հափշտակել է տարբեր քաղաքացիների կողմից բանկում որպես ավանդ դրված 618.000 ԱՄՆ դոլլար գումարը և, առանց մեկ դոլլար վերականգնելու, ներկայումս գտնվում է ազատության մեջ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։


««Դավինչի» տուրիստական գործակալության տնօրենը 120 քաղաքացիներից հափշտակել է շուրջ 100 միլիոն ՀՀ դրամ՝ ներկայումս նույնպես առանց մեկ դրամ վնասի փոխհատուցման գտնվելով ազատության մեջ։ Իրադարձությունները ունեն մեկ ընդհանրություն՝ մեղադրյալները հովանավորվում են նույն կենտրոնից, քանի որ «աշխատել» են նույն մարդկանց համար։ Ահա «նոր» Հայաստանի արդարադատության ողջ պերճանքն ու թշվառությունը»,- գրել է Ասլանյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր