ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

28 դեկ 2021 10:00

Արտառոց իրավիճակ՝ Արցախում. քաղաքական էլիտան՝ ընդդիմությունից մինչեւ իշխանություն, ընդվզեց ՀՀ ղեկավարության դեմ․«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախում արտառոց իրավիճակ է ստեղծվել. քաղաքական էլիտան՝ ընդդիմությունից մինչեւ իշխանություն, ընդվզեց ՀՀ ղեկավարության դեմ: Արայիկ Հարությունյանն այդ իրավիճակը կտանի՞ մինչեւ վերջ, Արցախից սկսելով Փաշինյանի մերժման գործընթացը, թե՞ իր դեմ վտանգն արդեն չեզոքացված է, եւ Արցախի պետական շահն այլեւս կարեւոր չէ:


Հիշեցնենք, որ իր ասուլիսին Փաշինյանը հայտարարեց, որ բանակցային այնպիսի ժառանգություն է ստացել, որ չի կարող ասել, թե Արցախը հայկական է, սակայն որեւէ փաստաթուղթ այդպես էլ չհրապարակեց, որն ասվածի ապացույց կլիներ եւ չէր ընկալվի որպես Արցախն ադրբեջանացնելու սեփական ծրագիր, որը Փաշինյանը փորձել է կյանքի կոչել վերջին մեկ տարում եւ հատկապես վերջին օրերին:




Բանն այն է, որ ՀՀ վարչապետը Սամվել Բաբայանի միջոցով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնանկության ծրագիր է փորձել իրականացնել՝ նախ տապալել բյուջեի ընդունումը, ապա Արցախի նախագահին իմպիչմենթ հայտնել: Արդյունքում Արցախը կզրկվեր սուբյեկտայնությունից եւ այլեւս նախագահ չէր կարողանա ընտրել:


Սակայն Արայիկ Հարությունյանը տեղեկացել է այս դավադիր ծրագրի մասին, ընդդիմադիրների հետ կոնսուլտացիաների արդյունքում հաջողվել է կանխել այս ծրագրի առաջին մասը` բյուջեն ընդունվել է:


Արցախում չեն բացառում, որ շուտով ականատես կլինենք սրա երկրորդ սերիային․ Բաբայանը որոշ շրջանակների միջոցով կփորձի բողոքի ակցիաներ գեներացնել Հարությունյանի դեմ: Ի դեպ, բյուջեի նախագիծն ընդունվելուց՝ դեկտեմբերի 23-ից հետո Բաբայանը փորձել է հանդիպել Հարությունյանի հետ, սակայն նրա առաջարկը մերժվել է»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր