Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է          Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա       Տեսանյութ. «Ձեր շոուն արեք, գնացեք». Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ    

28 դեկ 2021 14:47

Արմեն Սարգսյանն ունի իր ծրագիրը, որի ճանապարհով Նիկոլ Փաշինյանի հետ համահունչ քայլում է

«Ազատագրական շարժումը» այս պահին երկու նպատակ ունի իր առջեւ դրված՝ հասնել Նիկոլ Փաշինյանի եւ Արմեն Սարգսյանի հրաժարականներին: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 28-ին, «Ազատագրական շարժման» մամուլի ասուլիսի ժամանակ ասաց շարժման անդամ, «Զարթոնք» կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանը:


«Շատերի մոտ զարմանք առաջացավ, երբ պահանջեցինք Արմեն Սարգսյանի հրաժարականը եւս, սակայն եթե պահանջում ենք Նիկոլ Փաշինյանինը, իսկ Արմեն Սարգսյանինը՝ ոչ, ապա ոչինչ չի փոխվի: Եթե դուք նախկիններին ատում եք, Արմեն Սարգսյանը նախկին է, բայց Արմեն Սարգսյանը նախկինների հետ կապ չունի: Ինքն ունի իր ծրագիրը, որի ճանապարհով Նիկոլ Փաշինյանի հետ համահունչ քայլում է: Այս մարդկանց հրաժարականին հասնելու համար մենք պետք է միասնական լինենք»,- նշեց նա:


Դրանից հետո, ըստ շարժման ծրագրի, երկու ճանապարհ կա՝ անցկացնել նոր ընտրություններ կամ ձեւավորել ժամանակավոր կառավարություն:


«Մեխանիզմը պարզ է: Վարչապետը հրաժարական է տալիս, Կառավարությունն էլ համարում է հրաժարական տված: Ազգային ժողովը ձեւավորում է Կառավարություն, որը պետք է անցկացնի նոր ընտրությունները: Երկրորդ տարբերակում անցումային կառավարություն է ձեւավորվում՝ մոտ մեկ տարի ժամկետով: Այս կառավարությունը պետք է գործարկի բարեփոխումների նախագիծ, կազմի Սահմանադրության փոփոխությունների փաթեթ, կազմակերպի հանրաքվե եւ ընտրություններ»,- ասաց Արա Զոհրաբյանը:


Զոհրաբյանի խոսքով՝ այս երկու դեպքերում էլ կառավարության անդամները պետք է ունենան յոթ կարեւոր սկզբունքներ:


«Հայաստանի ինքիշխանության պահպանում, Արցախի ինքնորշման ճանաչում, ցեղասպանության միջազգային ճանաչման սատարում, բանակի հզորացում, Հայ առաքելական եկեղեցու բացարձակ առաքելության սատարում, արժեքների պահպանում, կոռուպցիայի վերացման ուղղությամբ իրական քայլերի իրականացում»- ընդգծեց Զոհրաբյանը:


Զոհրաբյանը նշեց, որ շատ կարեւոր է ընդդիմության միասնական պայքարը. «Մենք որեւէ խտրականություն չենք դնելու ընդդիմադիր ուժերի հետ համագործակցելիս»:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր