Դեկտեմբերի 12-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 12-ի համար       Հակոբ Ասլանյանին ստորացրել են ՔՊ նիստում, նոր հեռացրել. «Ժողովուրդ»    

29 դեկ 2021 11:34

ԱՄՆ-ը Իրանի հրթիռները համարում է ակտուալ սպառնալիք

Թեհրանի հրթիռներն ավելի լուրջ վտանգ են ներկայացնում, քան իրանական միջուկային ծրագիրը։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈւ կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Ֆրենկ Մաքքենզին, գրում է The New Yorker-ը։


Նրա խոսքով՝ դրա ապացույցն 2020 թվականի հունվարին Իրաքում Իրանի կողմից ամերիկյան Այն ալ-Ասադ ավիաբազային ուղղված հարվածներն էին։ Մաքքենզին հավելել է, որ Իրանը կարող է էֆեկտիվ հրթիռային հարվածներ հասցնել ողջ Մերձավոր Արևելքում։
Եթե Իրանի հետ պատերազմ սկսվի, այն չի կարելի թեթև անվանել, կարծում է Մաքքենզին։ Նա հավելել է, որ եթե հանկարծակի հարձակում սկսվի, դա կլինի արյունալի պատերազմ, որում հնարավոր կլինի հաղթել մեկ տարում։


Ամերիկյան հետախուզության տվյալներով՝ Իրանն ունի հազարավոր բալիստիկ հրթիռներ, որոնք ունակ են հասնել Հնդկաստան, Չինաստան, Ռուսաստան, Իսրայել, Հունաստան և Եվրոպայում այլ վայրեր։ Իրանի սպառազինությունում կան նաև թևավոր հրթիռներ, որոնք կարող են գործարկվել ցամաքից կամ ջրից և թռիչք կատարել ցածր բարձրություններում, ինչը դժվարացնում է դրանց հայտնաբերումը ռադարների կողմից։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր