Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ          «Գորիս» ՔԿՀ-ի պաշտոնատար անձը կաշառքի դիմաց դատապարտյալին թմրամիջոց է իրացրել. քրեական վարույթը դատարանում է       Տեսանյութ.Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը 2.5 ժամ տևած թռիչքից հետո վերադարձել է Վնուկովո    

29 դեկ 2021 15:05

ՌԴ քաղաքացին չի կարող արտաքսվել ՌԴ-ից կամ արտահանձնվել այլ պետության.Պուտինը «ՌԴ քաղաքացիության մասին» օրինագիծ է ներկայացրել Պետդումա

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի Պետդումա է ներկայացրել է «ՌԴ քաղաքացիության մասին» հիմնական օրենքի նախագիծը:

«Օրինագծում պահպանվում է Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության ինստիտուտի ըմբռնման հայեցակարգային մոտեցումը՝ որպես կայուն իրավական կապ մարդու և պետության միջև, որն արտահայտվում է դրանց փոխադարձ իրավունքների և պարտականությունների համադրմամբ: Օրինագծի դրույթներն ուղղված են ՌԴ քաղաքացիություն տրամադրելուն այն անձանց, որոնք բնակվում են ՌԴ-ում, կարող են ներառվել սոցիալական դրական կապերի համակարգում և դառնալ ռուսական հասարակության լիարժեք անդամ»,-ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ ասվում է մեկնաբանության մեջ:

Օրինագծի համաձայն՝ ՌԴ քաղաքացիությունը «միատեսակ և հավասար է՝ անկախ այն ձեռք բերելու հիմքից», քաղաքացին չի կարող զրկվել ՌԴ քաղաքացիությունից կամ այն փոխելու իրավունքից: ՌԴ քաղաքացին չի կարող արտաքսվել ՌԴ-ից կամ արտահանձնվել այլ պետության:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր