Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից․ «Հրապարակ»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 26-ին տարադրամի շուկայում       Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. աճել է իշխանության հանդեպ անվստահությունը․ «Ժողովուրդ»    

29 դեկ 2021 13:59

Թուրքիայի իրավիճակը սպառնում է համաշխարհային շուկաներին

Թուրքիայում ֆինանսական կարգավորումը փաստացի հայտնվել է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի ձեռքում, որն աչքի է ընկնում դրամավարկային քաղաքականության վերաբերյալ անսովոր հայացքով: Եւ արժութային ճգնաժամը միայն նրա ներքին խնդիրը չէ։

Բիզնեսի վատթարացումը կազդի համաշխարհային բոլոր շուկաների վրա։ Ըստ Ֆորբսի, այս մասին զգուշացնում է Moscow Partners ընկերության նախագահ Եվգենի Կոգանը։

Նշվում է, որ տարվա վերջում շատ իրադարձություններ են եղել, սակայն տարեվերջի ամենասուր պատմությունը Թուրքիայում արժութային ճգնաժամն է։

Դեկտեմբերի սկզբին թուրքական արժույթը վաճառվում էր մեկ դոլարի դիմաց մոտ 13 լիրայով, սակայն դեկտեմբերի 20-ին արժութային զույգի արժեքը գերազանցեց մեկ դոլարի դիմաց 18 լիրան։

Թուրքական լիրան բառացիորեն տենդի մեջ է։ Սա սպառնում է ոչ միայն Թուրքիային։

«Թուրքիայի համար նման մեծության ռիսկերը, ամենայն հավանականությամբ, կառաջացնեն կապիտալի արտահոսք և ոչ միայն Թուրքիայից, այլ նաև զարգացող այլ երկրներից։ Սա կոչվում է «վարակիչ էֆեկտ»: Ահա թե ինչու է,որ բոլոր ներդրողներն ու վերլուծաբաններն այդքան ուշադիր հետևում Թուրքիային»,- նշվում է վերլուծությունում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր