Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

29 դեկ 2021 16:38

Բանակում չծառայած, կամավորական ջոկատ հավաքած, սակայն Արցախ չմեկնած մարզպետը պարգևատրվել է ՊՆ պատվոգրով

«Բանակում չծառայած, 2020թ․ պատերազմի ժամանակ կամավորական ջոկատ հավաքած, սակայն Արցախ չմեկնած մարզպետը պարգևատրվել է ՊՆ պատվոգրով

Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքը հայտնում է, որ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը ՀՀ ՊՆ-ի կողմից պարգևատրվել է պատվոգրով՝ 2021թ. օգոստոսի 25-ից նոյեմբերի 25-ը ներառյալ եռամսյա վարժական հավաքներին պահեստազորայինների և տրանսպորտային միջոցների ներգրավման աշխատանքների կազմակերպման գործընթացին աջակցելու համար:

Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր Հայկ Ղալումյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2019թ․ սեպտեմբերի 12-ին նշանակվել է Իջևան համայնքի ղեկավարի պաշտոնակատար, 2021թ․ ապրիլի 8-ին՝ Տավուշի մարզպետ։

Հայկ Ղալումյանը ժամկետային զինվորական ծառայություն չի անցել ՀՀ զինված ուժերում։ 2020թ․ Արցախում պատերազմի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի հայտնի ելույթից, կամավորագրվելու կոչից հետո Հայկ Ղալումյանի կոչով կամավորներից ստեղծվեց «Իջևան» կամավորական ջոկատը, որը մի քանի օր Տավուշի մարզի անտառներում պարապմունքներ անցկացնելուց հետո ոչ Արցախ մեկնեց, ոչ էլ՝ Տավուշի մարզի սահմանագոտի, սակայն ջոկատի անդամները պետական բյուջեից աշխատավարձեր ստացան 3 ամսվա համար»։

Ոսկան Սարգսյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր