Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

30 դեկ 2021 11:04

Ադրբեջանը ցինիկաբար հայտարարում է, թե ինչո՞ւ են ուզում իրենց գերիներին, եթե իրենք են անազատության մեջ պահում.գերությունից վերադարձածը կողոսկրերի կոտրվածք ունի, գիշերները չի կարողանում քնել՝ ցավերի պատճառով

ՀՀ քննչական կոմիտեն պահանջում է երկարացնել դեկտեմբերի 4-ին ադրբեջանական գերությունից վերադարձած Ռոբերտ Նալբանդյանի կալանավորումը։ Նալբանդյանը երեք անչափահաս երեխայի հայր է, ունի առողջական խնդիրներ՝ պայմանավորված ադրբեջանական գերության օրերին ստացած մարմնական վնասվածքներով. մասնավորապես, ադրբեջանցիները ծեծի են ենթարկել Նալբանդյանին, ինչի հետևանքով վերջինս ստացել է կողոսկրերի կոտրվածքներ։


Դեկտեմբերի 4-ին հայրենիք վերադառնալուց հետո ՔԿ-ում քննվող քրեական գործի շրջանակներում Ռոբերտ Նալբանդյանը նախ հարցաքննվել է, ապա՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, վարույթն իրականացնող մարմինը Նալբանդյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացրել, որը բավարարվել է մասնակի. Նալբանդյանը կալանավորվել է մեկ ամիս ժամկետով։




Մինչ կավարտվեր ժամկետը, վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պահանջելով երկարացնել կալանավորման ժամկետը։


Նալբանդյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ տվյալ դեպքում կալանավորման միջնորդության հիմքը խոչընդոտման վտանգն է, ինչը մեղմ ասած, շատ տարօրինակ վտանգ է, որը տեսել է վարույթն իրականացնող մարմինը և դատարանը, որն ավելի վաղ կայացրել էր մեկ ամսով Նալբանդյանին կալանավորելու որոշում։ Ընդ որում, դատարանը որոշել էր մեկ ամիս ժամկետով կալանավորել Նալբանդյանին՝ նկատի ունենալով, որ մեկ ամիս ժամկետը բավարար է Նալբանդյանի մասնակցությամբ անհրաժեշտ քննչական գործողությունները կատարելու համար, սակայն վարույթն իրականացնող մարմինը կալանավորման ժամկետի երկարացման միջնորդություն է ներկայացրել դատարան, որը քննում է դատավոր Արմեն Շիրոյանը։ Իսկ թե ինչպես պետք է գերությունից վերադարձած և առողջական խնդիրներ ունեցող անձն ազդի գործի քննությանը՝ Մելիքյանը զերծ է մնացել գնահատականներ տալուց, միայն արձանագրել է, որ Նալբանդյանը պայմանագրային զինծառայող է՝ բարձր սպայական կազմի հետ որևէ առնչություն չունեցող և դժվար է հասկանալը, թե ինչպես պետք է ազդի վարույթի և մյուսների վրա։




Ռոբերտ Նալբանդյանը քրեական գործի շրջանակներում մի քանի անգամ ցուցմունք է տվել՝ ամբողջությամբ ներկայացնելով իրադրությունը, մեղադրանքը չի ընդունում։ Նալբանդյանի մասնակցությամբ այլ քննչական գործողություններ ևս կատարվել են, սակայն այս պահին փաստաբանը զերծ է մնացել մանրամասներ ներկայացնելուց։ Նրա դիտարկմամբ՝ քրեական գործով մեծածավալ քննչական գործողություններ են կատարվել, և խնդիրն այն է, որ դրանց միայն փոքր մասն է, որ առնչվում է Ռոբերտ Նալբանդյանին՝ այն դեպքում, երբ դատարանը մեկ ամիս էր տվել ընդամենը վարույթն իրականացնող մարմին՝ անհրաժեշտ գործողությունները կատարելու համար։


Անդրադառնալով Նալբանդյանի առողջական խնդիրներին՝ փաստաբանը տեղեկացրել է, որ Ադրբեջանում ծեծի հետևանքով Նալբանդյանը կողոսկրերի կոտրվածք ունի, ամեն օր պաշտպանին հայտնում է, որ գիշերը չի կարողացել քնել՝ ցավերի պատճառով։ Թեև ՔԿՀ-ում բժշկական հսկողություն իրականացվում է այնքանով, որքանով հնարավոր է, սակայն ՔԿՀ-ի հնարավորություններն անսահմանափակ չեն, փաստացի, մարդը ցավերի մեջ տառապում է ամեն օր։




Իսկ թե գերիների նկատմամբ քրեական հետապնդումները և կալանավորումները ինչ ազդեցություն կունենան Ադրբեջանում պահվող գերիների հայրենադարձման վրա, Մելիքյանը նշել է, որ հետևանքներն արդեն բոլորս ենք տեսել․ Ադրբեջանը ցինիկաբար հայտարարում է, թե «ինչո՞ւ են ուզում իրենց գերիներին, եթե իրենք են անազատության մեջ պահում»։ Ռուբեն Մելիքյանն ընդգծել է, որ դա լրջորեն փոխում է իրավիճակը և չի բացառվում, որ լինեն նաև Ադրբեջանում պահվող գերիներ, որոնք ապօրինի քրեական հետապնդումներից զգուշանալով՝ պահանջեն, որ իրենց հայրենադարձեն ոչ թե հայրենիք, այլ՝ երրորդ երկիր։


«Եթե մի պահ մոռանանք իրավաբանական կողմը և հարցին նայենք այլ համատեքստով, ապա սա մի ահավոր, խայտառակ երևույթ էր, ինչն անպատկերացնելի է։ Մեր ազգային շահի, մեր քաղաքացիների անվտանգության տեսանկյունից սա ահավոր երևույթ էր»,- նշել է Մելիքյանը։


 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր