Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Իշխանությանն անհանգստացրել է Արցախի նախագահի բաց խոսելը ՝ ՀՀ տարածքների նկատմամբ ադրբեջանական օկուպացիայի և տարածքային պահանջատիրության մասին    

30 դեկ 2021 11:46

Կովսականի ու Սանասարի դիրքերը թշնամուն են զիջվել գաղտնի պայմանավորվածությունների արդյունքում

Հայաստանի համար արտաքին քաղաքական և անվտանգային կարևորագույն խնդիրներից մեկը շարունակում է մնալ արցախյան հիմնահարցը։ Այստեղ պատերազմը նոր խնդիրներ բերեց՝ ի դեմս տարածքային կորուստների, զոհերի, փախստականների, չլուծված կարգավիճակի հարցի եւ այլն։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում հայտարարել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը:
Արթուր Վանեցյանի արձանագրմամբ՝ Ադրբեջանը պարբերաբար պնդում է, որ Արցախի հարցը լուծված է, և, չհանդիպելով հայկական կողմի կոշտ արձագանքին, հաջողում է նաև այս թեզն ընկալելի դարձնել միջազգային հանրության համար.
«Ի դեպ, ես այստեղ հատուկ ուշադրություն կհրավիրեի այն հանգամանքի վրա, որ «հայկական կողմի արձագանք» ասելով չպիտի սահմանափակվենք միայն ԱԳՆ հայտարարություններով կամ դատապարտող տեքստերով։ Մենք արդյունք կունենանք, եթե համապատասխան աշխատանք իրականացվի գործընկերների, միջազգային կազմակերպությունների եւ միջազգային հանրության հետ ընդհանրապես, որը, ցավոք սրտի, չի արվում։Մյուս կողմից, Հայաստանի իշխանությունները պիտի դադարեցնեն այն գործելաոճը, որն ուղղակիորեն լեգիտիմացնում է Ադրբեջանի մոտեցումները եւ ջախջախում բանակցային գործընթացի ապագան։ Օրինակները բազմաթիվ են, ամենաթարմը՝ վերջին մամուլի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները հանրաքվեի, հակամարտության կարգավորումը ՄԱԿ ԱԽ տեղափոխելու, Արցախում ադրբեջանցիների ինքնորոշման եւ այլնի մասին»,-ասել է Ա.Վանեցյանը և ընդգծել՝ Հայաստանի իշխանությունների կեցվածքն ուղղակի ազդեցություն է թողնում միջազգային հանրության ընկալումների վրա:
Արթուր Վանեցյանի արձանագրմամբ՝ մյուս կարևորագույն խնդիրը գերիների հարցն է, որն արդեն մեկ տարուց ավելի է՝ շարունակում է չլուծված մնալ.
«Հումանիտար նշանակության այս խնդիրը, որն Ադրբեջանի համար նաեւ պայմանագրային պարտավորություն է՝ ի դեմս նոյեմբերի 9-ի հայտարարության, շարունակում է քաղաքական շահարկումների ու առեւտրի առարկա դառնալ, ինչը պարզապես անընդունելի է»։
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավարի խոսքով՝ միջազգային հանրության կողմից հետպատերազմյան այս իրավիճակում արցախյան կարգավորման գործընթացի հետ կապված բավական մտահոգիչ տենդենցներ են նկատվում.
«Այս իմաստով հատկապես ուշագրավ են վերջին հայտարարությունները՝ թե՛ եվրոպական խորհրդի նախագահի, թե՛ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ԱԳ նախարարների։ Այս փաստաթղթերում խոսք չկա Արցախի կարգավիճակի հստակեցման կարեւորության, Արցախի տարածքների դեօկուպացիայի, Արցախի համար երկարաժամկետ ու կայուն անվտանգության երաշխիքների տրամադրման մասին։ Սա, թերեւս, լավագույն ցուցիչն է նրա, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները պարզապես ի վիճակի չեն պատշաճ կերպով ներկայացնել ու պաշտպանել Հայաստանի եւ Արցախի շահերը միջազգային հարթակներում»,-ասել է Վանեցյանը և հավելել, որ սրա հիմնական պատճառն այն է, որ այս իշխանությունները պարտության ու կապիտուլյացիայի խորհրդանիշ են, եւ աշխարհն էլ է նրանց այսպիսին ընկալում.
«Իհարկե, այս ամենն անվտանգային լուրջ խնդիրներ է մեզ համար ստեղծում։ Մյուս կողմից՝ պիտի ընդունենք, որ Արցախի մեծ մասը կորցնելու արդյունքում ուղիղ հարվածի տակ է հայտնվել Հայաստանի Հանրապետության տարածքը։ Մայիսի 12-ից թշնամու զինված ուժերն անխոչընդոտ մուտք են գործել մեր սուվերեն տարածք, շարունակում են մնալ այստեղ եւ հրաժարվում են դուրս գալ։ Հայաստանի իշխանություններն էլ, կոնկրետ գործողությունների դիմելու փոխարեն, առաջարկում են հայելային հետ քաշել զորքերը»։
Անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին՝ ԱԱԾ նախկին ղեկավարն ընդգծեց՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի կարեւոր նպատակներից մեկը Սյունիքով Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանին կապող միջանցք ունենալն է, որը թուրքական կողմն անգամ որպես նախապայման է առաջ քաշում՝ արդեն հայ-թուրքական հնարավոր գործընթացի շրջանակներում:
Արթուր Վանեցյանի խոսքով՝ Անկարան ու Բաքուն այսօր անկաշկանդ են իրենց զգում Հայաստանի իշխանություններին պայմաններ թելադրելու հարցում, որ անգամ ՀՀ-Արցախ ճանապարհի կարգավիճակն են փորձում հավասարեցնել, իրենց տերմինաբանությամբ ասված՝ «Զանգեզուրի միջանցքի» կարգավիճակին, ինչը բացարձակ անընդունելի է.

«Ուշագրավ է, որ Սյունիքում եւ Սյունիքի շուրջ այսօր ստեղծված իրավիճակը նոյեմբերի 9-ի հայտարարության հետեւանքը չէր։ Հիշեցնեմ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ամրագրված էր, որ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում։ Զորքերի տեղաշարժի եւ դիրքերի փոփոխության մեկ այլ լեգիտիմ հիմք կարող էր լինել սահմանագծման եւ սահմանազատման գործընթացը, որը պարզապես չկար։ Եվ եթե հաշվի առնենք այս ամենը, ապա ստացվում է, որ Կովսականի ու Սանասարի՝ մեզ համար կարեւոր դիրքերը թշնամուն են զիջվել վերջինիս հետ գաղտնի պայմանավորվածությունների արդյունքում։ Հենց սրանից հետո Սյունիքը հայտնվեց անմիջական սպառնալիքի ներքո։ Հենց սրանից հետո թշնամին ամիսներ անց արդեն մաքսակետեր տեղադրեց ու փաստացիորեն անհնար դարձրեց տեղի հայկական գյուղերի ազգաբնակչության տեղաշարժը։ Ի դեպ, հատկապես ուշագրավ է այն, որ երբ մեր զորքերը հետ քաշվեցին՝ Ադրբեջանին զիջելով վերոնշյալ կարեւոր դիրքերը, Հայաստանի իշխանությունները պնդում էին, որ նման որոշում կայացվել է Սյունիքի անվտանգությունը երաշխավորելու նպատակով, այնինչ տեղի ունեցավ ճիշտ հակառակը
Ավելի ուշ՝ այս տարվա նոյեմբերի կեսերին, ականատես եղանք թշնամու հերթական ագրեսիայի դրսեւորմանը Սյունիքի ուղղությամբ, որը, իրականում, երեւան հանեց մեզ համար անվտանգային կարեւոր նշանակություն ունեցող այլ խնդիրներ եւս։ Նախ, բանակի բարոյահոգեբանական վիճակն ու ծառայության համար առկա պայմանները։ Տեսեք՝ մենք մեկ տարի ժամանակ ունեինք մեր զինվորների համար պատշաճ պայմաններ ապահովելու, դիրքերը կահավորելու համար։ Բայց պետական միջոցները բանակի ուղղությամբ ծախսելու փոխարեն այս իշխանությունները նախընտրում են պաշտոնյաների աշխատավարձերը բարձրացնել եւ պարգեւավճարներ ստանալ, լրտեսական ծրագրեր գնել ու ընդդիմախոսներին գաղտնալսել եւ այլն, եւ այլն»,-ասել է Արթուր Վանեցյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր