Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

30 դեկ 2021 13:16

Փաշինյանի հերթական ուղղորդումը ԱԱԾ-ին ու իրավապահներին

«Շատ հետևողականորեն փորձ է արվում ներկայացնել, որ ճանապարհաշինության ոլորտում կատարվող փոփոխությունները կապված են իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների ընտանիքների, այլնի հետ և այդպես շարունակ»,- կառավարության նիստում հայտնեց Նիկոլ Փաշինյանը և հերթական հանձնարարականը տվեց Ոստիկանությանը և մյուս ուժայիններին.


«Ես ուզում եմ դիմել մեր իրավապահ մարմիններին, Հակակոռուպցիոն կոմիտե ունենք երկրում, գլխավոր դատախազին, ԱԱԾ-ին, չնայած աշխատանքային կարգով էլ եմ ես դա հանձնարարել ԱԱԾ-ին»:


Փաշինյանն ասաց, որ ուժայիններից խնդրում է մամուլի ոչ մի հրապարակում անպատասխան չթողնել, շատ ուշադիր լինել հատկապես կեղծ մատնության սահմանագծի անցնելու պարագային:


«Սա մեր համար սկզբունքային հարց է՝ փորձել տպավորություն ստեղծել, որ մենք այստեղ հավաքվել ենք և ասֆալտի, բանի ատկատի գործ ենք անում, այն չի հաջողվի իրենց մոտ, քանի որ նախկին իշխանությունների ընտանիքների անդամներն էլ են հաղթում մրցույթներում ու դժգոհ չենք, որ հաղթում են, որովհետև լավ են աշխատում, որակով են աշխատում»,- ասաց նա։


Նա հայտնեց, որ ճանապարհաշինության որակից գոհ չէ, բայց նախկինի համեմատ անգամներով է որակը լավացել և ՊԵԿ-ին հանձնարարաեց բոլոր մրցույթները ստուգեն՝ պարզեն օրինական են եղել, թե ոչ:


Նիկոլ Փաշինյանը, սակայն նրբորեն շրջանցեց մեկ անձից գնումների թեման, որը վերջին երկու տարիներին աննախադեպ մակարդակի է հասել՝ գերակշռելով պետական գնումների չափաբաժնում:


Դրա փոխարեն նա հիշեցրեց, որ բոլորովին վերջերս մարդ է ձերբակալվել Տարածքային զարգացման հիմնադրամից՝ ատկատի երևույթով աշխատելու փորձի համար:


Ինչպես մեկնաբանել պետական կոռուպցիան


Մյուս կողմից էլ Փաշինյանը 2021 թվականի կարևոր ցուցանիշներից մեկը համարեց 2001 թվականից ի վեր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում առաջին անգամ ՀՀ կառավարության փայատեր դառնալը:


Նրա խոսքով՝ այդ քայլը հանրության և ոլորտի շահի հետ է օրգանապես կապված:


«Այնպես որ` մեր որոշումները լիարժեք հավասարակշռված են»,- հայտարարեց Փաշինյանը:
panorama.am/

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր