Տեսանյութ․Նշվեց Հայ առաքելական Սուրբ եկեղեցու 5 տաղավար տոներից Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Բուսաբանական այգու մոտ «Nissan Versa»-ն բախվել է կամրջի պատնեշներին և գլխիվայր շրջվել, կա տուժած    

30 դեկ 2021 16:15

Անկարան նախապայման է դրել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման շրջանակներում

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքը բացատրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավատարիմ է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման մի քանի սկզբունքային հայեցակարգերին՝ Ադրբեջանի դրական վերաբերմունքը գործընթացին, արխիվների բացում, հարցի հանումը քաղաքական օրակարգից և դրա հանձնումը պատմաբանների քննարկմանը: Այս մասին հաղորդում է թուրքական Anadolu–ն:


«Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու նախաձեռնությունը կարող է տեղի ունենալ պայմանով, որ Հայաստանը հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր հարձակողական և էքսպանսիոնիստական ​​քաղաքականությունից»,-ասաց Չելիքը։


Նշելով արխիվների բացման և պատմաբաններին քննարկմանը տրամադրելուն, Չելիքը նկատի ունի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր