Սպասվում է մառախուղ, ավտոճանապարհներին մերկասառույց, օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով          Ավտոտեխսպասարկման կետերից մեկում հրդեհ է բռնկվել «Chevrolet Volt»-ում       Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Արման Սարոյան ավազանի անունով    

31 դեկ 2021 12:10

Տեսանյութ.Ամանորը դիրքերում. ժամկետային զինծառայողները զարդարում են տոնածառը՝ երազանքներ պահելով

Ավանդույթի համաձայն տոնական եղեւնու ճյուղերին  խաղալիքներ կախելիս երազանքներ են պահում: Առաջնագծում զինվորի ու սպայի միակ երազանքը խաղաղությունն է, այն խաղաղությունը որը պետք է վերահաստատվի միայն մեր հաղթանակով:


Առաջնագծում եւ դեպի մարտական հենակետեր տանող ճանապարհներին, հաճախ հակառակորդի անմիջական դիտարկման ներքո շուրջօրյա ինժեներական աշխատանքներ են իրականացվում:
Զորամասի հրամանատար Հրություն Ամիրխանյանի խոսքով, մեր խաչն է, պետք է պատվով կրենք:


«Եվ կեննցաղային առումով, եւ ինժեներական աշխատանքների առումով դիրքը բերվել է այն վիճակին, որ դիրքի անձնակազմը կարողանում է այնտեղ մնալ եւ հերթապահություն իրականացնել՝ անվտանգությունն ապահոված վիճակում: Վրանի տեսքով կացարան այլեւս չկա: Կամ քարե շինություններ են, կամ մոդուլային տնակներ, կամ վագոն տնակներ»,-ասաց նա:


Ժամկետային զինծառայողներից մեկն էլ նկատեց. «Էստեղ կանգնած իմ մորը, իմ քրոջն եմ պաշտպանելու, որ իրենք հանգիստ Նոր տարի նշեն»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր