Կենտրոնում կnտրել են գործարարին պատկանող ավտոմեքենայի ապակին և գnղացել պայուսակը, որում եղել է 40 մլն դրամ          11 աշխատանքային օրը բավարար չեղավ, որ գլխավոր հшնցագործի կամակատարները կարողանան ապահովել «Իզմիրլյան» ԲԿ-ում որևէ քահանայի կողմից սուրբ պատարագի մատուցումը       Սամվել Կարապետյանի խափանման միջոցը փոխվել է, կիրառվել է տնային կալանք և գրավ    

04 հուն 2022 14:07

Ճապոնացի գիտնականները կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են մշակում՝ ցմահ իմունիտետ ապահովելու համար

Տոկիոյի բժշկական գիտությունների ինստիտուտի մի խումբ գիտնականներ մշակում են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը կկարողանա պաշտպանել մարդուն կորոնավիրուսից ողջ կյանքի ընթացքում։ Ըստ The Japan Times-ի՝ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները կարող են սկսվել մոտավորապես 2023 թվականին: Մասնագետները՝ պրոֆեսոր Միտինորի Կոհարայի գլխավորությամբ, հիմք են ընդունել 18-րդ դարում բրիտանացի բժիշկ Էդվարդ Ջեների կողմից մշակված ջրծաղիկի դեմ պատվաստանյութի կազմությունը։

Ճապոնացի գիտնականների գաղափարն է ստեղծել ռեկոմբինանտ վիրուս՝ SARS-CoV-2 վիրուսի սպիտակուցի պարունակությամբ, որն առաջացնում է COVID-19-ը։ Նրանց կարծիքով՝ այս մոտեցումը կարող է հանգեցնել կորոնավիրուսից ցմահ բջջային իմունիտետի զարգացմանը։

Ակնկալվում է, որ ուսումնասիրությանը կմասնակցի 150-200 մարդ, ներառյալ նրանք, ովքեր հիվանդացել են քովիդով, և նրանք, ովքեր պատվաստվել են: Ըստ Կոհարայի, եթե պատվաստանյութի արդյունավետությունն ու անվտանգությունը հաստատվի, դրանից անմիջապես հետո կսկսվի փորձարկումների վերջնական փուլը: Պատվաստանյութը շուկա դուրս բերել հնարավոր կլինի 2024 թ-ին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր