Ալիևի անգրագետ քարոզիչները մահանալու են հենց Ալիևի հետ. Լապշինը ծաղրել է Կրեմլը ադրբեջանական համարող կեղծ քարոզչությունը
Ռուս-հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը ծաղրել է ադրբեջանական ալիևամետ կայքերից մեկում հայտնված «տեղեկությունն» առ այն, որ Մոսկվայի խորհրդանիշ Կրեմլը իբր կառուցել է ադրբեջանցի՝ ոմն Ալիս Սյուբխան օղլու Քերեմլին:
«Ամենահետաքրքիրն այն է, որ Իլհամստանի հնության մասին այս բոլոր անհեթեթությունները, որոնք հորինել են Ալիևի անգրագետ քարոզիչները, մահանալու են հենց Ալիևի հետ։ Ինչպես մահացան Լենինի և Ստալինի անմահ գործերը, ինչպես մահացավ Թուրքմենբաշու անձի ողբերգական պաշտամունքը, ինչպես անփառունակ կերպով անհետացան Քադաֆիի և Սադամ Հուսեյնի պաշտամունքները։
Բայց ես իմ հավաքածուի համար կցանկանայի մեծն Ալբանացու` Հուշարձանի որդու «գործերի» պաշտոնական ժողովածուն, ցանկալի է՝ նրա ինքնագրով, որում ի մի կբերվեն Իլհամոստանի ձեռքբերումները՝ հին ադրբեջանցիների կողմից կառուցված Գիզայի բուրգերը, գաստարբայթեր Ջամշուտ Օղլըևիչ Քերիմլիի կառուցած՝ Մոսկվայի Կրեմլը, դինոզավրերից առաջ ծագած հնագույն Ալիևոզավրուսը և հին աշխարհի այլ հրաշքներ»,- գրում է Լապշինը: