Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

05 հուն 2022 16:58

Ղազախստանն օգնություն չի խնդրել Ռուսաստանից,մեր ղազախ ընկերները կարող են ինքնուրույն լուծել իրենց ներքին խնդիրները

Մենք համոզված ենք, որ մեր ղազախ ընկերները կարող են ինքնուրույն լուծել իրենց ներքին խնդիրները։ Կարևոր է, որ դրսից ոչ ոք չմիջամտի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին:


Պեսկովի խոսքով՝ Ղազախստանն օգնություն չի խնդրել Ռուսաստանից՝ կապված երկրում ստեղծված իրավիճակի հետ։


Ցուցարարները գրավել են Ղազախստանի նախագահի՝ Ալմաթիում գտնվող նստավայրը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է zakon.kz լրատվական պորտալը՝ ականատեսներին հղումով։ Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ մի քանի հազար ցուցարարներ փորձում են ներխուժել նստավայրի տարածք։


Հիշեցնենք, որ Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ալմաթիի մարզում արտակարգ դրություն է մտցրել՝ կապված անցած գիշեր տեղի ունեցած անկարգությունների հետ։ Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է պետության ղեկավարի կայքում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր