Ռուսաստանն ու Ուկրաինան իրականացրել են զոհվածների հերթական փախանակումը          ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում Իրանում զոհվել է ավելի քան 3000 մարդ       Համբարձում Մաթևոսյանի ինքնազգացողությունը լավ է. անցել է համապատասխան բուժզննում    

06 հուն 2022 12:29

Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են. ՀՀ ԱԳՆ-ն՝ Ղազախստանում տեղի ունեցող դեպքերին

Անհանգստությամբ եւ մտահոգությամբ ենք հետեւում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին։ Այս մասին այսօր՝ հունվարի 6-ին, հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն՝ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։

«Անհանգստությամբ եւ մտահոգությամբ ենք հետեւում Ղազախստանում տեղի ունեցող զինված բախումներին։ Ահաբեկչական խմբավորումների ներթափանցման մասին լուրերը տագնապալի են։ Խստորեն դատապարտում ենք բռնությունը եւ համոզված ենք, որ այն չի կարող քաղաքական խնդիրների լուծման ճանապարհ լինել։

Հավատացած ենք, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել հետագա բախումները կանխելու եւ երկրում խաղաղ քաղաքական գործընթացների, այդ թվում եւ քաղաքացիների խաղաղ հավաքներ անցկացնելու եւ արտահայտվելու իրավունքի իրացման համար անհրաժեշտ հանդուրժողականության մթնոլորտի վերականգնման ուղղությամբ»,- նշվում է հայտարարության մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր