Ղազախական դեպքերի համար հավանական սցենարը․ ծայր է առնում հակառուսական հիտերիան և սկսում են ռուսների պոգրոմները...Պուտինը դառնում է թուրանական աշխարհի քավորը
Քաղաքագետ Աղասի Ենոքյանի գրառումը․ «Ղազախստանի բնակչության շուրջ 25%-ը ռուսներ են (նախկինում 40% էին), որոշ մարզերում ռուսները բացարձակ մեծամասնություն են կազմում։
Ղազախական դեպքերի համար հավանական է թվում հետևյալ սցենարը
- ՀԱՊԿ զորքերը, որոնց կազմում 95% ռուսներ և 0.5% հայեր, մտնում են Ղազախստան
- ՀԱՊԿ զորքերը սպանում են խժդժությունների մասնակից 10-12 ղազախի
- Ղազախների շրջանում ծայր է առնում հակառուսական հիտերիան և սկսում են ռուսների պոգրոմները (ձեռքի հետ, այդ 0.5% զորքի և 1 դուռակի պատճառով նաեւ հակահայ պոգրոմները)։
- Ռուսներով կոմպակտ բնակեցված շրջանները հայտարարում են Ռուսաստանին միանալու որոշման մասին (որպես տարբերակ՝ հայտարարում են ինքնորոշման մասին և ստեղծում են Հյուսիսային Ղազախստանի Դեմոկրատական Հանրապետությունը)
- Ռուսներին են անցնում նավթով, գազով եւ ուրանով հարուստ շրջանները (Ղազախստանն աշխարհում նավթի 10-րդ արդյունահանողն է և ուրանի 1-ին արդյունահանողը)
- Նավթի գները երկինք են թռնում՝ Ռուսաստանին ապահովելով հարատևերկար ու երջանիկ կյանք
- Փլվում է Մեծ Թուրանի մասին միֆը
- «Լավատեսական». Էրդողանը ինֆարկտ է ստանում ու մեռնում է (որպես տարբերակ՝ արագ զարգանում է եղած քաղցկեղը)
- «Վատատեսական շարունակությունը» եթիմ մնացած Ալիևին որդեգրում է Պուտինը։
- Պուտինը դառնում է թուրանական աշխարհի քավորը»։
Աղբյուրը` Աղասի Ենոքյան