«Օրենքով գողին» մեղադրանք է ներկայացվել, խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը. ՔԿ          Եվրոպան վերջնարդյունքում հայերին «մի ծխելու սիգարետ տվեց» ու մի փոքրիկ դրամաշնորհ, իսկ Ալիևը հասնում է այն ամենին, ինչ ցանկանում է ներկան հաղթել է և արդեն 2030 թ-ի մասին է մտածում.       Նոր հնարավորություն՝ աշխատանք փնտրողներին և գործատուներին. գործարկվում է աշխատանք գտնելու e-work.am առաջին մասշտաբային պետական հարթակը    

08 հուն 2022 11:08

Թուրքիան հեռուն գնացող ծրագրեր ունի.ի՞նչ «սև կատու է անցել» Ղազախստանի և Թուրքիայի միջև

Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է Ղազախստանում տեղի ունեցող անկարգություններին և այդ համատեքստում Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հայտարարությանը։
Թուրքիան ոչ միայն Ղազախստանում, այլև միջինասիական թյուրքալեզու ժողովուրդների հետ կապված հեռուն գնացող ծրագրեր ունի, որոնք իրագործելու նպատակով վերջին 20 տարիներին հսկայական փողեր է ծախսում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին, նման կարծիք հայտնեց թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը։
Այդ ծրագրերի իրականացման հարցում մինչև վերջերս Ղազախստանը Թուրքիայի ամենահավատարիմ օգնականներից էր, սակայն հիմա «սև կատու է անցել» երկու երկրների միջև։ Եվ եթե Ղազախստանին չհաջողվի սկսած «հեղափոխությունը» ավարտին հասցնել, թուրք-ղազախական հարաբերությունները կարող են ավելի սրվել, իսկ եթե ամեն ինչ Թուրքիայի սրտով լինի, այն ժամանակ Ղազախստանում ոչ միայն թուրքական, այլև հակառուսական և պրոամերիկյան ուժերի ազդեցությունը կավելանա։


Լոքմագյոզյանը պատմեց, որ Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն նեղսրտել է, որ ՀԱՊԿ անդամ երկրները խաղաղապահ ստորաբաժանումներ են ուղարկել Ղազախստան և այդպիսով պատրաստակամություն հայտնել նպաստել Ալմաթիում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների դադարեցմանը։
«Դավութօղլուի հայտարարությունն ուղիղ կապ ունի Գյուլենի հետ։ Վերջինիս չի ուզում, որ Ղազախստանում բախումներն ավարտվեն։ Գյուլենի մտադրությունը Դավութօղլուն է արտահայտում, քանի որ Գյուլենն ԱՄՆ հետ շատ սերտ կապեր ունեցող մարդ է, այստեղ երևում է, թե Դավութօղլուն ում փողն է փչում»,- նշեց թուրքագետը։
Նշենք, որ Թուրքիայի նախկին վարչապետ ու նախկին արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Twitter–ում հայտարարություն է տարածել, որով իր վշտակցությունն է հայտնել բարեկամ և եղբայրական Ղազախստանում՝ թյուրքական աշխարհի կենտրոնական երկրում, տեղի ունեցած վերջին իրադարձությունների կապակցությամբ։ Նա նաև մտահոգություն է հայտնել, որ Ղազախստանն օգնության համար դիմել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որը հիմա նախագահում է Հայաստանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր