Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

08 հուն 2022 15:15

Ալմաթիում բողոքի ցույցերի ժամանակ կողոպտիչների կողմից սպանվել է«ղազախական հիփ-հոփի հայրը»

Ալմաթիում զանգվածային բողոքի ցույցերի ժամանակ սպանվել է հայտնի ղազախ կինոռեժիսոր և երաժիշտ Սաքեն Բիտաևը: Ռեփերը փորձել է թաքնվել արմատականներից, ովքեր փորձում էին խլել իր ավտոմեքենան։ Այս մասին հայտնել է Բիտաևի ընկերը՝ Դանիյար Ադիլբեկովը։


«Ամբոխը մոտեցել է հետևից և սկսել բացել դռները։ Տղաները հետ չեն քաշվել, իսկ ավազակները սկսել են կրակել հեռացող ավտոմեքենային։ Գնդակը կպել է Սաքենի թոքին»,- գրել է Ադիլբեկովը ֆեյսբուքյան իր էջում։


Նա հավելել է, որ երաժիշտի ծնողները դեռևս չեն կարողանում իրենց որդու մարմինը տուն տանել, քանի որ Ալմաթիում բավարար ոստիկաններ չկան։ Անկարգությունները վերացնելու համար ներգրավված են բոլոր իրավապահները։


Ավելի վաղ «Միր» հեռուստաալիքի թղթակից Կիրիլ Խարլամովը դեպքի վայրից պատմել էր Ալմաթի քաղաքում տիրող իրավիճակի մասին։ Նրա խոսքով՝ քաղաքի կենտրոնում դեռ կրակոցներ են լսվում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր