Ինչո՞ւ է Փաշինյանը Հայաստանը նետում Թուրքիայի գիրկը.պատրա՞ստ է արդյոք 4 օրից մեր բանագնացը Մոսկվայում հանդիպելու Թուրքիայի փորձառու դիվանագետի հետ

Հայաստանը պատերազմում պարտված, կիսածնկած վիճակում է, Թուրքիայի հետ հաղորդակցության ուղիների բացման դեպքում ի՞նչ զիջումներ է անելու այդ երկրին, որն իր շահերն առաջ մղելուց զատ Ադրբեջանի շահերն է պաշտպանում։ Հաշվարկե՞լ են, թե Թուրքայի հետ ճանապահների բացման դեպքում, երբ թուրքական էժան ապրանքները, այդ թվում՝ գյուղատնտեսական արտադրանքը հեղեղի փոքրիկ Հայաստանը, Հայաստանի օգո՞ւտն է շատ լինելու, թե՞ վնասը, Հայաստանն ի՞նչ ապրանքներ է արտահանելու Թուրքիա կամ Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա։
Նախկինում իր կեցավայրի զուգարանից, գիլասի ծառից ուղիղ եթերներ մտած Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ եթերում Հայաստանի հպարտ քաղաքացիներին՝ 3 միլիոն վարչապետերին, չի հայտնում Թուրքիայի հետ բանակցելու օրակարգը։ Մութ գործերից, նամանավանդ՝ Նիկոլ Փաշինյանի ձեռնարկած մութ գործերից Հայաստանին և հայ ազգին լավ բաներ չեն սպասվում»։