Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

11 հուն 2022 11:46

8 ժամ տևողությամբ վիրահատությամբ ԱՄՆ-ում մարդուն խոզի սիրտ են փոխպատվաստել

Բալթիմորում հիվանդ տղամարդուն հաջողությամբ փոխպատվաստել են գենետիկորեն մոդիֆիկացված խոզի սիրտ։

Վիրահատությունը տևել է 8 ժամ։ Այն իրականացվել է Մերիլենդի համալսարանի բժշկական կենտրոնի վիրաբույժների կողմից, հայտնում է New York Times-ը։

Սա մարդուն խոզի սրտի առաջին հաջող փոխպատվաստումն է: Այժմ տղամարդը գտնվում է բժիշկների հսկողության տակ։

Ներկայում ԱՄՆ-ում մոտ 110 հազար մարդ սպասվում է օրգանների փոխպատվաստման, նրանցից մոտ 6000-ը տարեկան մահանում են՝ չսպասելով իրենց հերթին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր