Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

11 հուն 2022 18:00

Պուտինի նպատակը Խորհրդային Միությունը վերականգնելն է,հետո, ո՞վ գիտի, արդյոք նա կհագենա կերածով, թե՞ կորոշի ավելի հեռուն գնալ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է նախկին Խորհրդային Միության երկրների վրա վերականգնել ազդեցության ոլորտները։ Էնթոնի Բլինկենը նման հայտարարություն է արել կիրակի օրը CNN-ին տված հարցազրույցում։

«Կարծում եմ՝ դա նախագահ Պուտինի նպատակներից մեկն է, և դա այն երկրների վրա ազդեցության վերականգնելու ձգտումն է, որոնք նախկինում եղել են Խորհրդային Միության կազմում»,-ասել է Բլինկենը։

Ըստ Բլինկենի՝անընդունելի է վերադարձն ազդեցության գոտիների աշխարհակարգին: 

«Մենք չենք կարող վերադառնալ ազդեցության գոտիների աշխարհակարգ։ Դա անկայունության բաղադրատոմս է, հակամարտությունների բաղադրատոմս, որը հանգեցրել է համաշխարհային պատերազմների»,-ասել է Բլինկենը:

Դեկտեմբերին ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդն էր մտահոգություն  հայտնել:

«Մտավախություն կա, որ Պուտինը ձգտում է վերստեղծել Խորհրդային Միությունը՝ որպես իր ժառանգություն, և հետո, ո՞վ գիտի, արդյոք նա կհագենա կերածով, թե՞ կորոշի ավելի հեռուն գնալ»-Նուլանդի խոսքերը հիշեցնում են «Վեդոմոստի»-ն:

Նա Ուկրաինա ներխուժելու հավանական ծրագրերի իրականացման մտադրության առումով Ռուսաստանին նախազգուշացրել էր և նշել, որ պատերազմը չափազանց ծանր և արյունալի կլինի երկու երկրների համար։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պատասխանել է Նուլանդի հայտարարությանը, մասնավորապես  ասելով, որ ժամանակակից պայմաններում ԽՍՀՄ-ի վերակառուցումն անհնար է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր