Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին          Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը       Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը    

11 հուն 2022 15:30

Տեսանյութ.Փաշինյանը փաստացի հայտարարեց` ես պետական դավաճան եմ, կարող եք՝ ինձ հանեք․վտանգավոր էր Արայիկ Հարությունյանի արձագանքը

Փաշինյանը փաստացի հայտարարեց` «Ես պետական դավաճան եմ, կարող եք՝  ինձ հանեք»․ասաց քաղաքագետ Դավիթ Շահնազարյանը՝ հրավիրված ասուլիսի ժամանակ։


Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցին ի պատասխան, բանախոսը նախ հիշեցրեց Փաշինյանի՝ տարեվերջյան ասուլիսում արած  և դրան հաջորդած  հայտարարությունները․


«Ըստ էության, եղան  որակապես ու բովանդակային առումով տարբեր  պաշտոնական  արձագանքներ․ վտանգավոր էր  Արցախի նախագահ  Արայիկ Հարությունյանի արձագանքը։  Նա նշել էր, որ Արցախի անունից կարող են խոսել միայն  Արցախի Հանրապետությունն ու  նրա պաշտոնական ներկայացուցիչները»,- ասաց բանախոսը։


Դավիթ Շահնազարյանը նշեց, որ այդ հայտարարությունն արտահայտում էր   Փաշինյանի երազանքը՝ այն առումով , որ  Փաշինյանը ձգտել է տապալել ԵԱՀԿ Մինսկի խումբը։


«Սա ուղղակի հարված է ԵԱՀԿ ՄԻնՍԿի խմբին։ Պետք է սառը դատել և չտրվել Արայիկ Հարությունյանի այդ  կեղծ  հայրենասիրական կոչին։ Այդ կոչից հետո  Արցախի  Ազգային ժողովը հանդես եկավ այլ  բովանդակությամբ  հայտարարությամբ, որում նշվում էին այն պահանջները, որ Արցախի Հանրապետությունը դնում էր Փաշինյանի առջև, թե ինչպես պետք է  նա հանդես գա բանակցություններում։  Հույս ունեմ, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը  հանդես կգա նոր հայտարարությամբ և արդեն կբերի այն հիմքերը, որ կան ԱՀ Ազգային ժողովի հայտարարության մեջ։  ԵԱՀԿ Մինսկի խումբը մնում է միակ միջազգային հարթակը, որտեղ պետք է որոշվի Արցախի Հանրապետության քաղաքական կարգավիճակ»,-խոսքը եզրափակեց Դավիթ Շահնազարյանը։


Մանրամասն՝ տեսանյութում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր