Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

11 հուն 2022 15:47

Սկանդալ․ Ո՞վ ասաց՝ դիպլոմ չունեմ․․․ Կորցրել եմ․․․Սյունիքի մարզպետի դիպլոմը ևս կեղծ է

«Տաքսի-տաքսի» բեմադրության հերոսն ասում էր․ «Ո՞վ ասաց՝ դիպլոմ չունեմ․․․ Կորցրել եմ»: Այս արտահայտությունը մեր օրերում և մասնավորապես՝ պետական համակարգում հայտնված պաշտնոյաների համար խիստ արդիական է դառնում: Yerevan.Today-ն արդեն գրել է  Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի կեղծ դիպլոմի մասին: Բայց, պարզվում է՝ նա միակ պաշտոնյան չէ, որ դիպլոմ կեղծելով՝ բարձր պաշտոնի է հասել։ Նման փաստի առաջ է պետությանը կանգնեցրել նաև Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:


Սյունիքի մարզպետարանի կայքում հրապարակված կենսագրականը ավելի շատ հիշեցնում է փաստավավերագրական ֆիլմ: Նշված է, որ նա դպրոցն ավարտելուց հետո աշխատանքի է անցել Տեղ գյուղի կոլտնտեսությունում: Այնուհետև նկարագրվում է Մելիքսեթ Պողոսյանի գործունեությունը որպես կամավորական և ազատագրական պայքարի առաջամարտիկ: Նշվում է, որ նա մասնակցել է մի շարք շրջանների ազատագրմանը: Այնպիսի մանրամասներով է ներկայացված այս ամբողջը, որ ակամայից հարց է առաջանում, ինչո՞ւ Փաշինյանը նման զինվորական հմուտ գործչի թողած՝ համակարգի հետ կապ չունեցող Պապիկյանին նշանակեց Պաշտպանության նախարար:


Ամեն դեպքում, այս գեղարվեստական նկարագրության մեջ պակասում է ամենակարևոր տեղեկատվությունը՝ որտեղ է ստացել բարձրագույն կրթություն Մելիքսեթ Պողոսյանը: Քանի որ հատկապես հանրային ծառայության մասին ՀՀ օրենքի 6-րդ հոդվածում նշվում է, որ ոչ թե մարզպետ կարող են նշանակվել այն անձինք, որոնք աշխատել են կոլտնտեսությունում, եղել են չոբան, մասնակցել են պատերազմի, այլ կոնկրետ կա բարձրագույն կրթություն ունենալու պահանջ։


Yerevan.Today-ը դիմեց Սյունիքի մարզպետարան՝ օրենքով սահմանաված կարգով խնդրելով տրամադրել տեղեկատվություն, թե ո՞ր բարձրագույն կրթական հաստատությունում է ստացել կրթությունը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, ո՞ր թվականներին։ Ո՞ր թվականին է ավարտել և ի՞նչ մասնագիտական որակավորմամբ։ Եվ խնդրել էինք տրամադրել դիպլոմի պատճեն։


Սյունիքի մարզպետարանից մեր գրավոր հարցմանը պատասխանեցին, որ հասցեատերը իրենք չեն, այլ կառավարությունը, քանի որ մարզպետին նշանակում և ազատում է կառավարությունը:
Կարճ ասած՝ ով նշանակել է, նրանից էլ ուզեք։ Դիմեցինք կառավարություն։ Այնտեղից մեզ նորից ուղղորդեցին Սյունիքի մարզպետարան, թե ուզեք այն մարմնից, որ մարմնում, որ աշխատում է ձեզ հետաքրքրող անձը։
Մարզպետարան-կառավարություն-մարզպետարան հարցման շրջանառության այս շղթան արդեն իսկ հիմնավոր կասկած էր հարուցում, որ Մելիքսեթ Պողոսյանը պարզապես  բարձրագույն կրթություն չունի:


Yerevan.Today-ը նորից դիմեց Սյունիքի մարզպետարան։ Ստացանք հետևյալ պատասխանը․ «ՀՀ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը 1992 թվականին ընդունվել և 1996 թվականին ավարտել է Գորիսի «Սյունիք» ինստիտուտը՝ իրավագիտություն մասնագիտությամբ»։


Խնդրում ենք ուշադրությւոն դարձրեք ընդունվելու և ավարտելու թվականներին։
Հարցման պատասխանի ընթացքում նաև խմբագրվեց մարզպետի կենսագրությունը, և մարզպետարանի կայքում արդեն տեղադրվեց նրա բարձրագույն կրթության մասին տեղեկատվությունը։
 
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր