Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

11 հուն 2022 16:40

Պատրաստ եմ տրամադրել վկայություն Փաշինյանի և նրա կնոջ առանձնապես ծանր հանցագործության գործողությունների վերաբերյալ

«Երկիր Ծիրանի» կուսակցության կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ Հ.Կարապետյանին

Օրինակները` ի գիտություն ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ՔԿ նախագահին

11 հունվարի, 2022թ.

Դիմում-Պահանջ

Վկա  Զարուհի Փոստանջյանից

07.01.2022թ.-ին կազմված ծանուցագրի համաձայն` ես կանչվում եմ անմիջականորեն  առաջացած կասկածի շուրջ որպես վկա հարցաքննության՝ Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի ՀԿԳ քննիչ Հ.Կարապետյանի մոտ:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ես կարող եմ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործի շրջանակում հանդես գալ որպես վկա ես պատրաստ եմ տրամադրել վկայություն առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ և աջակցել որպեսզի անգործության մատնված իրավապահ մարմինները կատարեն իրենց առաքելությունը:

Իրավապահ մարմինները՝ ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի, որը ինձ ճանաչել է որպես վկա կարող է ակնկալել իմ կողմից ստանալ տեղեկատվություն, որին ես տիրապետում եմ ի պաշտոնե` լինելով քաղաքական կուսակցության ղեկավար, ով հետևում է քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց գործունեությանը: Իմ տեղեկությունները հիմնված են հանրային տիրույթում հրապարակված նյութերի վրա: Այդ տեղեկությունները վերաբերվում են ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձ Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքացիական ամուսին` Աննա Հակոբյանի գործողություններին, որոնք պարունակում են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված  արարքներ և պատկանում են առանձնապես ծանր հանցագործությունների տեսակին` Պետական դավաճանություն, Տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողություններ, Պատերազմական հանցագործություններ և Մարդկության անվտանգության դեմ հանցագործություններ:

Որպես վկա պատրաստ եմ հանդես գալ տեսախցիկների առջև և պահանջում եմ, որ իմ կողմից տրամադրված վկայությունը արձանագրվի տեսաձայնագրությամբ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր