Շենգավիթում հայտնաբերվել է Հայաստանի հայտնի բանկերից մեկի վարչության պետի տեղակալի դին

Shamshyan.com-ի հաղորդմամբ, մահացածը Երևանի բնակիչ, 52-ամյա Ա. Ղ.-ն էր, ով աշխատում է Հայաստանում հայտնի բանկերից մեկում՝ պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետի տեղակալ:
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական: