Ի՞նչ են ուզում վրացիները. պատրաստվում են լայնածավալ ժողովրդական ցույցերի
«Միացյալ ազգային շարժում» կուսակցության անդամ Լեւան Խաբեիշվիլիի խոսքով՝ կուսակցությունը պատրաստվում է լայնածավալ ժողովրդական ցույցերի։
Ըստ նրա՝ ակցիաների նպատակը արտահերթ ընտրություններն են։
«Կարևոր է հասկանալ մի բան՝ երկրի գլխավոր բարեփոխիչն ու ներդրողը, որը կարող է միլիարդավոր ներդրումներ բերել երկիր, իր փորձը մեր ժողովրդի համար օգտագործելու փոխարեն գերության մեջ է ռուսների մոտ, որտեղ վրացիներն իրենք են ուղարկել նրան։
Երեկ ընդունված՝ կուսակցության հիմնական որոշումն այն է, որ մարզերում կլինեն հանդիպումներ և մոբիլիզացիա կոնկրետ ժամկետի համար, բայց առայժմ, իհարկե, ակցիաներ կլինեն յուրաքանչյուր քաղաքում կամ մարզում։ Որովհետև էլեկտրաէներգիան թանկացել է, որովհետև Թբիլիսիում հասարակական տրանսպորտի գինը կրկնապատկվել է, քանի որ վառելիքը 3 լարի է, ամեն ինչ թանկանում է, այդ թվում՝ դեղերը, սնունդը։ Մենք պատրաստվում ենք լայնածավալ ժողովրդական ցույցերի մեր երկրում, որպեսզի հասնենք արտահերթ ընտրությունների նշանակման»,- ասել է Լեւան Խաբեիշվիլին։