Երևանը ստիպված կլինի ընտրություն կատարել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև, ՌԴ-ն ըմբռնումով կմոտենա ցանկացած ընտրության          «Զանգեզուրի միջանցքը» կդառնա Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը       Տեսանյութ.Ինչո՞ւ տարաք մեր 15 երեխեքին վшռեցիք, անիծվի էն օրը, որ ընտրեցի քեզ իմ երեխուն կարաս հետ բերես    

13 հուն 2022 11:35

Թուրքիան ուլտիմատո՞ւմ է դնում Հայաստանի առջև՝ նոր էջ բացելու համար 4 նախապայման պիտի կատարի Հայաստանը

Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախկին փոխնախագահ, «Թալաթ փաշա» կոմիտեի նախագահ Հասան Քորքմազանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է 4 հիմնական պահանջ բավարարի Թուրքիայի հետ հարաբերություններում նոր էջ բացելու համար:

Ըստ Քորքմազջանի` այդ 4 նախապայմաններն են.

Հայաստանը պետք է անհապաղ կատարի 2020 թ. նոյեմբերի 9 (10)-ին Ռուսաստանի և Ադրբեջանի հետ ստորագրված հրադադարի համաձայնագրով իր ստանձնած պարտավորությունները:

Հայաստանը և Թուրքիան պետք է հարգեն փոխադարձ ինքնիշխանություններն ու տարածքային ամբողջականությունները և հայտարարեն խաղաղության մեջ ապրելու մասին:

Հայաստանը ՄԻԵԴ-ի Փերինչեք-Շվեյցերիա որոշման հիման վրա պետք է հրաժարվի «Ցեղասպանության ստից»:

Երկու երկրների մեջ չպետք է տեղ լինի թշնամության: Այդ շրջանակում, Հայաստանի Շիրակ մարզում Թալաթ փաշայի և ամբողջ թուրք ազգին նվաստացնող արձանը պետք է անմիջապես հանվի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր