8 ամիս է՝ զինվորը չկա.Չկա գերիների, մահացածների, անհետ կորածների ցուցակում, մարտերի չի մասնակցել, նրա մասին տեղեկություն հրամանատարությունը չունի

«Չկա գերիների, մահացածների, անհետ կորածների ցուցակում, մարտերի չի մասնակցել: Հարգելի պաշտպանության նախարարություն, Քննչական կոմիտե, շուրջ 8 ամիս ինչո՞վ եք զբաղված: Ու՞ր է զինվորը: Մինչ այս պահը քանի՞ սպա է պատասխանատվություն կրել զինվորի առեղծվածային անհետացման դեպքով: Այլ հարցերը դեռ հրապարակային չեմ հնչեցնում, բայց դրանց պատասխանները հուսով եմ կստանանք», - նշել է նա, հավելելով, որ այսօր կներկայացնի հաղորդում` հանցագործության մասին։ջջ