Բաքուն, որը սպառնում էր հրթիռային հարձակմամբ հայկական ատոմակայանի վրա, սկսել է անհանգստանալ դրա անվտանգությամբ          Ստամբուլ մեկնողները կազատվեն 10.000 դրամ «օդի տուրքից»       Պուտինի ակտիվները սառեցնելու Վաշինգտոնի կոչերը.որտեղ է Պուտինը պահում իր գումարները    

13 հուն 2022 13:50

Ուզենք թե չուզենք, պատերազմը լինելու է ու դա լինելու է 2024-ի վերջ-2025-ի կեսին՝ փորձելով տիրանալ ամբողջ Արցախին, Սյունիքին և Գեղարքունիքին


Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հայտարարել է, որ պատրաստվում է պատերազմի։ Իլհամ Ալիևը չի թաքցնում, որ իր համար չկա խաղաղություն Հայաստանի հետ, բոլոր դեպքերում Ադրբեջանն ու Թուրքիան փորձելու են տիրանալ Հայաստանի հարավին ու արևելիքն՝ Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերին։


Ալիևը հիմա էլ ասում է, թե «Զանգեզուրի միջանցք» ասելով՝ ինքը նկատի ունի ամբողջ Զանգեզուրը, այսինքն ամբողջ Սյունիքի մարզը և Վայոց Ձորի մարզի մեծ մասը։ Հենց սա է ադրբեջանաթուրքական ախորժակը։ Ալիևը նաև չի թաքցրել, որ Սևանա լիճն իրենց պետք է։ Սա էլ ուղիղ ձևով կապված է Ադրբեջանի խմելու ջրի լրջագույն խնդիրների հետ։


Այլ կերպ ասած՝ տարիներ շարունակ պնդում էի, որ Ադրբեջանը հարձակվելու է, և մենք պետք է պատրաստվենք։ Հարձակվեց 2020-ին՝ պայմանավորվելով պատերազմի ելքի մասին Նիկոլ Փաշինյանի հետ։


Հիմա էլ եմ պնդում, որ ամենաուշը 2024-ի վերջ-2025-ի կես Ադրբեջանը սկսելու է նոր պատերազմ՝ փորձելով տիրանալ ամբողջ Արցախին, Սյունիքին և Գեղարքունիքին։ Որքան էլ Հայաստանի իշխանությունները քծնեն օտարներին, խաղաղություն քարոզեն ու սիրուհի դառնան Էրդողանին, պատերազմն անխուսափելի է։


Լացելու, վախենալու և արտագաղթելու փոխարեն մենք պարտավոր ենք մեծ ակտիվությամբ պատրաստվել այդ պատերազմին։ Ուզենք թե չուզենք, այդ պատերազմը լինելու է։ Եթե մենք, ի վերջո, ուշքի գանք ու ելնենք վիրտուալ աշխարհից, ապա կկարողանանք միասնաբար կրկնել 1990-ականների սխրանքները։ Ես վստահ եմ, որ կարող ենք, քանի որ ունենք մարդկային ու ռազմական ռեսուրսներ։ Գիտե՛մ, որ ունենք։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր