Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

13 հուն 2022 19:16

Ձյուն եւ կտրուկ ցուրտ Հայաստանում

Հայաստանի մարզերի մեծ մասում հունվարի 14-ի գիշերը սպասվում է ձյուն, որն առանձին վայրերում կշարունակվի նաեւ ցերեկը։ Գիշերը ճանապարհներին մերկասառույց կլինի։ Քամին՝ հյուսիսարեւմտյան, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը առաջիկա 4 օրերին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում գիշերը եւ առավոտյան սպասվում են ձյուն եւ մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։ Օրվա երկրորդ կեսին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի -1-3, վաղը ցերեկը՝ 0+2։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -10-14, ցերեկը՝ -6-9,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -4-7,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ -1-3,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4-8, ցերեկը՝ -4-8,  

Լոռիում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ -1-5,  

Տավուշում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ -1+3,   

Արագածոտնի լեռներում գիշերը՝ -6-10, ցերեկը՝ -6-9, 

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0+2,

Արարատում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +1+3,  

Արմավիրում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ +1+3,  

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ -6-9, ցերեկը՝ -4-7,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ 0-2, ցերեկը՝ 0+2,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ 0+5,   

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1-4, ցերեկը՝ 0-3,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ -2+2, ցերեկը՝ 0+5։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր