Ոչ մի պաշտոն հավերժ չի, Ալեն Սիմոնյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից          Ավտովթար և վրաերթ՝ Արագածոտնի մարզում, կա 1 զոհ, 1 վիրավոր       Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ժամանել է Երևան    

15 հուն 2022 13:50

Ռուսաստանը ներխուժում է նախապատրաստում Ուկրաինա, հնարավոր է հարձակվի մինչև փետրվարի կեսերը. Սպիտակ տուն

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին հայտարարել է, որ, ըստ ԱՄՆ-ի, Ռուսաստանը կարող է ներխուժել Ուկրաինա ընթացիկ ամսաթվերից սկսած մինչև փետրվարի կեսերը։ «Կոմերսանտ»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա լրագրողներին ասել է ճեպազրույցում։


Փսակին մտահոգություն է հայտնել, որ «Ռուսաստանի կառավարությունը ներխուժում է նախապատրաստում»: «Մենք դա տեսել ենք նախկինում, այն մեզ հետ է տանում դեպի 2014 թվականը»,- ասել է նա` հավելելով, որ դիվերսիաները և տեղեկատվական գործողություններ են իրականացվում, որ Ուկրաինային մեղադրեն արևելյան Ուկրաինայում ռուսական ուժերի վրա մոտալուտ հարձակումներ նախապատրաստելու համար: Ռուսական ռազմական պլանների մեջ ռազմական ներխուժմանը նախորդող շաբաթների ընթացքում ակտիվություն է  ցուցաբերվում, և ներխուժումը կարող է սկսվել հունվարի կեսերից մինչև փետրվարի կեսերը:


Ավելի վաղ CNN-ը, հղում անելով ԱՄՆ-ի անանուն պաշտոնյային, հայտնել էր, որ Ռուսաստանը, իբր, աշխատանքային խումբ է պատրաստել՝ «Ուկրաինայի արևելքում կեղծ դրոշով օպերացիա» իրականացնելու համար: Ժամկետներ էին նշվում դարձյալ հունվարի կեսերից մինչև փետրվարի կեսերը: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով այս հրապարակումները, ասել է, որ նման տվյալները ոչնչով չեն հաստատվում և անհիմն են։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր