Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

15 հուն 2022 15:52

Ամերիկայի սադրանքների սցենարները.ՌԴ դեսպանատունն արձագանքել է Ուկրաինա «ներխուժման» ժամկետների մասին ԱՄՆ հայտարարություններին

Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատունը Սպիտակ տան հայտարարություններն Ուկրաինա ռուսական «ներխուժման» ժամկետների մասին կեղծ և տեղեկատվական ճնշում է անվանել։ Լուրը հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ն:

Դիվանագիտական ներկայացուցչության ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարության մեջ նշվում, որ ամերիկյան իշխանություններն արդեն մանրամասն նկարագրում են նման սադրանքների սցենարները, նշում են գործողության վերջնական մեկնարկի ժամկետները՝ առանց որևէ ապացույց ներկայացնելու։

Դիվանագետներն ընդգծել են, որ հարցի նման ձևակերպումը հաստատում է Ռուսաստանի վրա շարունակվող տեղեկատվական ճնշումների առկայությունը։

«Ավելին, կրկնվում է նույն սցենարը՝ տեղի է ունենում սենսացիայի «լցոնում», որը հետո մամուլի կողմից բազմիցս կրկնվելով վերածվում է հիմնական լրահոսի»,-նշել են գրառման հեղինակները։

Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին, առանց որևէ ապացույց ներկայացնելու, ասել էր, որ ԱՄՆ-ը որոշել է Ուկրաինա Ռուսաստանի «ներխուժման» ժամկետը, հավանաբար՝ «շինծու պատրվակով»։ Նմանատիպ հայտարարություն, թե Մոսկվան պատրվակ է փնտրում նման գործողությունների համար, արել է նաև Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին։

Ռուս դիվանագետները կոչ են արել ԱՄՆ-ին բովանդակալից աշխատել անվտանգության երաշխիքների վրա՝ հիմնվելով առաջարկվող պայմանագրերի նախագծերի վրա և ընդգծել են, որ «Մոսկվան կողմ է բոլոր միջազգային խնդիրների դիվանագիտական ճանապարհով լուծմանը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր