Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

17 հուն 2022 11:41

Թուրքերն են թելադրողը․Հերթական անգամ Հայաստանի իշխանությունները գաղտագողի հայ ժողովրդի թիկունքում գործողություններ են իրականացնում

Հերթական անգամ Հայաստանի իշխանությունները գաղտագողի հայ ժողովրդի թիկունքում գործողություններ են իրականացնում: Այս մասին, այսօր՝ հունվարի 17-ին, ԱԺ-ում հայտարարեց Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Այստեղ եւ Ռուբեն Ռուբինյանը, եւ Հակոբ Արշակյանն ասացին՝ դե Չավուշօղլուն առաջարկեց, մենք էլ արձագանքեցինք: Ոչ, դեկտեմբերի 13-ին Թուրքիայի խորհրարանի լիագումար նիստում Չավուշօղլուն ասել է՝ մենք շուտով հատուկ ներկայացուցիչներ կնշանակենք փոխադարձության սկզբունքով: Իրար հետ համաձայնեցված են եղել: Եթե Թուրքիայի հայտարարությունից հետո են մերոնք որոշել բանագնաց նշանակել, բա ո՞նց եղավ, որ նույն օրը հայտնի եղավ, որ Rուբեն Ռուբինյանն է, բա ո՞նց եղավ, որ մի քանի ամսվա ընթացքում արդեն հստակ էր, որ Ռուբեն Ռուբինյանն է բնակագնացը: Ամբողջ այս գործընթացում թուրքերն են եղել թելադրողը, Չավուշօղլուն ասում է սա, մերոնք արձագանքում են, Չավուշօղլուն ասում է նա, մերոնք արձագանքում են, բայց, կրկնում եմ՝ մինչեւ հիմա փաստաթուղթ չկա Ռուբեն Ռուբինյանի նշանակման հետ կապված: Գործընթացը փնթի է կատարվում, փնթի մինչև վերջ», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը՝ անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջին հանդիպմանը:

Նա ասաց, թե Թուրքիայի բանագնացը դրոշով մեքենայով է գալիս հանդիպման, Հայաստանը՝ ոչ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր