Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

18 հուն 2022 14:39

Տեսանյութ.Մի աման «բորշչ»-ը դելիկատես ա դառնալու մի քանի ամիս հետո, մի՜ս, կաղա՜մբ, գազա՜ր, ո՞վ ա իրան թույլ տալու

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարեց, թե Համաշխարհային բանկի վիճակագրությամբ՝ նախկին Սովետական 15 հանրապետությունների մեջ Հայաստանը գործազրկության մակարդակով զբաղեցնում է 1-ին տեղը՝ 20,21 տոկոս:

«Այսինքն՝ եթե գործազրկության մակարդակով մենք առաջին տեղն ենք գրավում, ինչպե՞ս կարելի է ասել, որ մեր տնտեսության վիճակը լավ է», - հարց հնչեցրեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ 2020 թվականին Հայաստանի տնտեսությունը 7,4 տոկոսով «ընկել է». 2021-ին ակնկալվում էր 6,5 տոկոս աճ, աճը կկազմի 4-ից 4,5 տոկոս:

Ընդդիմադիր պատգամավորը նշեց, թե գնաճը 7,7 տոկոս է, որից սննդամթերքի աճը 12,9 տոկոս է, բանջարեղենը՝ 40 տոկոս:

«Այսպես որ շարունակվի՝ մի աման բորշը մի քանի ամիս հետո դառնալու է դելիկատես՝ միս, կաղամբ, գազար, ո՞վ է այդպես բան իրեն թույլ տվել. հացն էլ տասը տոկոսով է թանկացել», - նշեց նա:

«Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց, թե բիզնեսը գերադասում է Հայաստանում ներդրում չկատարի. բանկային համակարգում ավանդների վրա 720 միլիարդ դրամ փող է «նստած». բիզնեսը գերադասում է փողը պահի բանկային համակարգում:

«Ո՞նց է բա մեր տնտեսության վիճակը այսքան լավ, կբացատրե՞ք, հույս մի տվեք, բացատրեք տնտեսագիտական տերմիններով, խնդրում եմ, բանականության, ոչ թե խցանումների տրամաբանությամբ բացատրեք՝ ո՞նց է մեր տնտեսության վիճակը լավ», - ասաց Խաչատրյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր