Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

20 հուն 2022 15:03

Կրեմլը ՝ Բայդենի հայտարարություններին.Ռուսաստանի հասցեին սպառնալիքներով հայտարարություններն անտեղի են, մենք մտավախություններ ունենք

Ռուսաստանի հասցեին սպառնալիքներով հայտարարությունները չեն նպաստում իրավիճակի լիցքաթափմանը և կարող են Ուկրաինայի իշխանությունների տաք գլուխները մտցնել ինքնահռչակ Դոնբասի հարցը ուժով լուծելու գաղափարը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողներին հայտարարել էր, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ երբեք չի տեսել այնպիսի պատժամիջոցներ, որոնք ԱՄՆ-ն պատրաստում է Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրման դեպքում: Նրա խոսքով՝ այդ դեպքում ռուսական բանկերը չեն կարողանա դոլարով գործարքներ իրականացնել։

«Բոլոր այդ հայտարարությունները կարող են նպաստել իրավիճակի ապակայունացմանը, քանի որ դրանք կարող են միանգամայն սխալ հույսեր ներշնչել Ուկրաինայի տաքգլուխ որոշ ներկայացուցիչների, ուկրաինական ղեկավարությանը, որը, ինչպես ասում են, սուսիկ-փուսիկ կարող է որոշել վերսկսել քաղաքացիական պատերազմն իր երկրում և փորձել ուժային եղանակով լուծել հարավ-արևելքի խնդիրը: Մենք մտավախություններ ունենք այդ կապակցությամբ»,-ասել է Պեսկովը՝ լրագրողների համար մեկնաբանելով Բայդենի կոշտ հայտարարությունները։
Պատասխանելով Պուտինի և Բայդենի հնարավոր հանդիպման մասին հարցին՝ Կրեմլի ներկայացուցիչն ասել է, որ անվտանգության երաշխիքների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանից հետո միայն հասկանալի կդառնա, թե երբ երկու երկրների նախագահները՝ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը, կորոշեն անձամբ միանալ գործընթացին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր