Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար          Մարտի 16-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Սամվել Տերտերյանը և Արամայիս Հարությունյանը դուրս են եկել եզրափակիչ    

21 հուն 2022 17:27

Բանակցություններն անցկացնել Երևանում կամ Անկարայում, բայց ոչ 3-րդ երկրում.թուրքական իշխանություններ

Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների վերականգնման շուրջ բանակցությունները պետք է ընթանան երկրներից մեկի տարածքում. կարծում են թուրքական իշխանությունները։ Այս մասին հայտնել է թուրքական Daily Sabah-ի դիվանագիտական աղբյուրը։

Աղբյուրները նշում են, որ Մոսկվայում առաջին փուլից հետո Թուրքիան նախընտրել է բանակցություններն անցկացնել Երևանում կամ Անկարայում:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին Մոսկվայում տեղի է ունեցել Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչներ Սերդար Քըլըչի և Ռուբեն Ռուբինյանի առաջին հանդիպումը՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի միջնորդությամբ հարաբերությունների կարգավորման նպատակով։ Նաև առաջիկա օրերին` փետրվարի 2-ին, կբացվի Երևան-Ստամբուլ օդային հաղոդրակցությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր